ՔԵՐՈԲՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԱԼԵՆԻ «ՈՍԿԵ ՑԼԻԿԸ»

Վերլուծություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵԺ ԳԱՐՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՓԵՏՐՎԱՐԻՆ

Այս տար­վա նա­խա­պես հայ­տա­րար­ված ու քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յան ա­ռա­ջին «զանգ­վա­ծա­յին» մի­ջո­ցա­ռու­մը` փետր­վա­րի 18-ին դե­պի Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պա­նա­տուն ջա­հե­րով եր­թը, սկզբնա­վո­րեց Ռու­սաս­տա­նի ո­խե­րիմ թշնա­մի եւ, հետ­ե­ւա­բար, Հա­յաս­տա­նի ու հայ ժո­ղովր­դի ներ­քին թշնա­մի «Ազ­գա­յին-ժո­ղովր­դա­վա­րա­կան Բ­ե­ւեռ» (ԱԺԲ) կոչ­վա­ծը: Ինչ­պես նա­խա­պես հայ­տա­րա­րեց ԱԺԲ-ն, իր «ե­րի­տա­սարդ ա­ջա­կից­նե­րի նա­խա­ձեռ­նութ­յամբ» նշա­նա­վո­րե­լու Փետր­վար­յան ապս­տամ­բութ­յան 103-րդ­ ամ­յա­կը:

ԱԺԲ ԿՈՉՎԱԾԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՏՐԵԼ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԸ, ՈՐԻ ՎՐԱ  ՆՍՏԱԾ  ԵՆՔ

Ն­րանց ազ­գա­յի­նը, տո­ղե­րիս հե­ղի­նա­կի գնա­հատ­մամբ ու խո­րին հա­մոզ­մամբ, ըն­դա­մե­նը կեղ­ծիք է, շղարշ՝ միա­միտ հայ­րե­նա­սեր­նե­րին մո­լո­րեց­նե­լու հա­մար, իսկ ա­րեւմ­տա­մետ եւ­ ա­րեւմ­տա­կան ժո­ղովր­դա­վար­նե­րի ա­րեւմտ­յան կամ հրե­շա­վոր ժո­ղովր­դա­վա­րութ­յա­նը լավ ծա­նոթ ենք. ԼԳԲՏ- ն վ­կա…

­­Փետր­վար­յան ապս­տամ­բութ­յու­նը Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նում 1921թ. փետր­վա­րի 18-ին սկիզբ ա­ռած, բոլշ­ե­ւիկ­նե­րի կող­մից Եր­ե­ւա­նի վե­րագ­րա­վու­մով 1921թ. ապ­րի­լի 2-ին ճնշված հա­կա­խորհր­դա­յին շար­ժում էր, ո­րը մա­մու­լում հի­շա­տակ­վում էր որ­պես Փետր­վար­յան խռո­վութ­յուն, իսկ եր­բեմն էլ՝ քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ Հա­յաս­տա­նում: ԱԺԲ-ն ս­րա՞ն է կա­րո­տել… Ե­թե ա­յո, ա­պա թող ի­մա­նա, որ ի­րա­կան ազ­գա­յին ու հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րի համ­բե­րութ­յա­նը բա­ժա­կը լցված է ու պատ­րաստ են ակն ընդ ա­կա­նի, ա­տամն ընդ ա­տա­մա­նի:

ԱԺԲ-ի մա­մու­լի ծա­ռա­յութ­յու­նը դեռ փետր­վա­րի 11- ին շտա­պեց տե­ղե­կաց­նել, որ «տե­ղի կու­նե­նա ջա­հե­րով երթ դե­պի ո­խե­րիմ դաշ­նա­կից ՌԴ դես­պա­նա­տուն` ռու­սա­կան օ­կու­պա­ցիոն զոր­քե­րի դուրս­բեր­ման եւ հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ վար­վող հա­կա­հայ, թշնա­մա­կան ծրագ­րե­րի չե­ղարկ­ման պա­հան­ջով»:

­­Հա­յաս­տա­նում ռու­սա­կան օ­կու­պա­ցիոն զոր­քեր չկան, կա միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րի վրա գտնվող ռու­սա­կան 102-րդ ռազ­մա­բա­զա­յի անձ­նա­կազմ, ու նրանց օ­կու­պա­ցիոն զոր­քեր ան­վա­նե­լը, Ռու­սաս­տա­նին հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ վար­վող հա­կա­հայ, թշնա­մա­կան ծրագ­րեր վե­րագ­րե­լը ոչ թե պար­զա­պես զրպար­տութ­յուն է, ոչ միայն ան­հիմն ու հրե­շա­վոր կեղ­ծիք, այ­լեւ` հան­ցա­գոր­ծութ­յուն, ո­րի հա­մար դրա հե­ղի­նակ­նե­րը, ուշ թե շուտ, կանգ­նե­լու են քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան առ­ջեւ:

Ա­վե­լին. Հա­յաս­տա­նում ՌԴ դես­պա­նա­տան մոտ քա­ղա­քա­կան եր­թով գնա­լը եւ մեր երկ­րից 102-րդ ռազ­մա­բա­զան հա­նե­լու պա­հանջ ներ­կա­յաց­նե­լը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ մեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յանն ուղղ­ված հար­ված: Կար­ծում ենք, միայն տխմար­նե­րը չեն հաս­կա­նա, թե ինչ է նշա­նա­կում Հա­յաս­տա­նից 102-րդ ռազ­մա­բա­զա­յի հե­ռա­նա­լը: Կարճ ժա­մա­նա­կից Ադր­բե­ջա­նի կամ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը կհայտն­վեն Եր­ե­ւա­նում, թշնա­մին այս ան­գամ հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը կի­րա­կա­նաց­նի հիմ­նո­վին ու վերջ­նա­կա­նա­պես:

­­Կամ էլ, «լա­վա­գույն» դեպ­քում, Նի­կո­լի ու նրա ոհ­մա­կի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յամբ, Հա­յաս­տան կմտնեն ՆԱՏՕ-ի զոր­քե­րը՝ ի դեմս թուր­քա­կան բա­նա­կի կամ ա­ռա­վե­լա­պես թուր­քա­կան բա­նա­կի, այս­տեղ ռազ­մա­բա­զա կհիմ­նեն, որ­պես­զի ա­պա­հով­վի ՆԱՏՕ-ի մշտա­կան ներ­կա­յութ­յու­նը Հա­յաս­տա­նում: Հա­յաս­տա­նը ոչ միայն շատ ա­րագ դե ֆակ­տո կգա­ղու­թաց­վի, այ­լեւ Ա­րեւ­մուտ­քը կմիա­վո­րի Ադր­բե­ջա­նի, Հա­յաս­տա­նի, թե­րեւս նաեւ Վ­րաս­տա­նի բա­նակ­ներն ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի:

Ադր­բե­ջանն իր ա­վագ եղ­բոր հո­վա­նա­վո­րութ­յան եւ­ այս­տեղ նրա զոր­քի առ­կա­յութ­յան պայ­ման­նե­րում Հա­յաս­տա­նից կպա­հան­ջի ու կստա­նա այն բո­լոր տա­րածք­նե­րը, ո­րոնք ու­զում է, ո­րոնց հա­վակ­նում է: Ոչ միայն «Զան­գե­զու­րի մի­ջանցք» կոչ­վա­ծը կդարձ­նի ի­րա­կա­նութ­յուն, այ­լեւ տասն­յակ կամ հար­յուր հա­զա­րա­վոր ադր­բե­ջան­ցի­նե­րի կլցնի Հա­յաս­տան, կա­սի՝ նրանց ի­րա­վունքն է վե­րա­դառ­նալ ի­րենց բնա­կութ­յան նախ­կին վայ­րե­րը: Թուր­քե­րը կհայտն­վեն ոչ միայն Վար­դե­նի­սում, Մա­սի­սում, Ա­մա­սիա­յում, Հա­յաս­տա­նի գրե­թե բո­լոր մար­զե­րում, այ­լեւ` Եր­ե­ւա­նում, նրան­ցից ո­մանք կգնան Ե­ռաբ­լուր ու կպղծեն մեր նա­հա­տակ հե­րոս­նե­րի շի­րիմ­նե­րը, ե­թե, ի­հար­կե, Նի­կոլն Ա­լի­ե­ւի պա­հան­ջով Ե­ռաբ­լուրն ար­դեն քան­դած չլի­նի, Սա­ֆա­րո­վի ցե­ղա­կից­նե­րից ո­մանք մեզ կկաց­նա­հա­րեն, կդա­նա­կա­հա­րեն, կգնդա­կա­հա­րեն, եւ, հա­վա­տա­ցեք, մե­ծ ­մա­սամբ կմնան ան­պա­տիժ:

­­Չեմ կար­ծում, թե ԱԺԲ ղե­կա­վար­նե­րը տխմար են կամ ան­գի­տա­կից այն­քան, որ չհաս­կա­նան վե­րը շա­րադր­վա­ծը: Հետ­ե­ւա­բար, երբ «ռու­սա­կան օ­կու­պա­ցիոն զոր­քե­րի» դուրս­բե­րում են պա­հան­ջում, ռու­սա­կան 102- րդ ռազ­մա­բա­զա­յի հե­ռա­ցում, այ­սինքն՝ այն, ին­չը միան­շա­նակ բխում է թուրք- ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի, ԱՄՆ- ի ու նրա գլխա­վո­րած հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քի շա­հե­րից, դժվար է այլ եզ­րա­կա­ցութ­յան հան­գել, բա­ցի նրա­նից, որ նրանք մեր այս բո­լոր ար­տա­քին թշնա­մի­նե­րի, նրանց մի մա­սի կամ մե­կի առն­վազն ազ­դե­ցութ­յան գոր­ծա­կալ­ներն են, գոր­ծում են ի շահ նրանց կամ նրա, ի վնաս Հա­յաս­տա­նի եւ հա­յե­րիս, մեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յան, ի վնաս Ռու­սաս­տա­նի… Այլ կերպ ա­սած՝ մեր ներ­քին ո­խե­րիմ ու վտան­գա­վոր թշնա­մի­ներն են: Թե­րեւս խորհր­դան­շա­կան է, որ եր­թի մեկ­նարն Անգ­լիա­կան այ­գուց էր…

Ու­րա­ցու­մը թե՛ հա­յի, թե՛ քրիս­տոն­յա­յի կող­մից միան­շա­նակ մեր­ժե­լի է, հետ­ե­ւա­բար, երբ եր­թի վե­րա­բեր­յալ ի­րենց ֆեյս­բուք­յան ծա­նուց­ման մեջ նշում են, որ «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ  ՌՈՒՍԱՍՏԱՆԻ  ԿԵՂԾ  ԴԱՇՆԱԿՑՈւԹՅԱՆ  ԿԱՐԻՔԸ  ՉՈւՆԻ», այ­սինքն՝ ու­րա­նում են ան­ցած ա­վե­լի քան ե­րեք տաս­նամ­յա­կում Ռու­սաս­տա­նի ա­նու­րա­նա­լի օգ­նութ­յունն ու դաշ­նակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նին, եւ լկ­­տիա­բար կեղ­ծե­լով, ի­րա­կան դաշ­նակ­ցութ­յու­նը ներ­կա­յաց­նում կեղծ, մնում է եզ­րա­կաց­նել, որ ԱԺԲ-ա­կան­ներն ի­րա­կա­նում հա­յի ճա­կա­տագ­րով չեն մտա­հոգ­ված, եւ­ ոչ էլ պատ­րաստ­վում են ի­րենց ու ի­րենց ե­րե­խա­նե­րի ճա­կա­տա­գի­րը կա­պել Հա­յաս­տա­նի հետ:

«Այ­սօր՝ Փետր­վար­յան ապս­տամ­բութ­յու­նից 103 տա­րի անց, մենք կրկին կանգ­նած ենք բոլշ­ե­ւիկ­յան վա­րակն ար­մա­տա­խիլ ա­նե­լու եւ­ ի­րա­պես ան­կախ, ազ­գա­յին պե­տութ­յուն կա­ռու­ցե­լու հրա­մա­յա­կա­նի ա­ռաջ»,- նշված է ԱԺԲ- ի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան հա­ղոր­դագ­րութ­յան մեջ:

­­Մենք, ի­րոք, կանգ­նած ենք ի­րա­պես ան­կախ, ընդ­գծում ենք, Սա­տա­նա­յից եւ Սա­տա­նա­յին ծա­ռա­յող Ա­րեւ­մուտ­քից ան­կախ ազ­գա­յին պե­տութ­յուն կա­ռու­ցե­լու հրա­մա­յա­կա­նի ա­ռաջ, եւ հա­մոզ­ված նք, որ Հա­յաս­տա­նի ա­զա­տագր­ման այ­լընտ­րան­քը մեր կոր­ծա­նումն է: Ինչ վե­րա­բեր­ում է «բոլշ­ե­ւիկ­յան վա­րակն ար­մա­տա­խիլ ա­նե­լու» հրա­մա­յա­կա­նի ա­ռաջ կանգ­նած լի­նե­լու թու­նոտ զա­ռան­ցան­քին, ա­պա մենք ոչ թե չե­ղած բանն ար­մա­տա­խիլ ա­նե­լու գո­յութ­յուն չու­նե­ցող հրա­մա­յա­կա­նի, այլ միան­գա­մայն ի­րա­կան ԱԺԲ- ա­կան, հա­կա­ռու­սա­կան վա­րա­կը եւ մեր ազ­գա­յին անվ­տան­գութ­յան նկատ­մամբ առ­կա բո­լոր սպառ­նա­լիք­ներն ար­մա­տա­խիլ ա­նե­լու հրա­մա­յա­կա­նի ա­ռաջ ենք կանգ­նած:

­­Կաս­կա­ծից դուրս է, որ ԱԺԲ-ի ջա­հե­րով եր­թը չէր կա­րող ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ, ե­թե չլի­ներ բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն վա­րող Նի­կո­լի ու նրա ոհ­մա­կի թողտ­վութ­յու­նը եւ լուռ հո­վա­նա­վո­րութ­յու­նը: Որ­քան էլ ԱԺԲ- ա­կան­նե­րը Նի­կո­լին ու նի­կո­լենց ընդ­դի­մա­դիր ներ­կա­յա­նան, կեղծ է այդ ա­մե­նը, նրանք նույն ուղ­ղութ­յամբ են նա­յում ու հա­յութ­յան դեմ նույն սեւ գործն ա­նում:

­­Կան հա­յի ազ­գա­նու­նով քա­ղա­քա­կան պոռ­նիկ­ներ, որ մեր զո­հե­րի հա­մար դուրս չե­կան փո­ղոց, բայց Նա­վալ­նու հա­մար դուրս ե­կան:

­­Քա­ղա­քա­կան բնույ­թի հա­ջորդ զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռու­մը նա­խա­տես­ված է Ար­ցախ­յան շարժ­ման տա­րե­դար­ձի օ­րը՝ փետր­վա­րի 20-ին, մի քա­նի ուղ­ղութ­յուն­նե­րով` Ա­զա­տութ­յան հրա­պա­րակ, Ե­ռաբ­լուր…

­­Կու­նե­նա՞ հա­ջո­ղութ­յուն սկսվող գո­յա­պահ­պա­նա­կան կամ ազ­գա­յին –­ ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը, թե ոչ՝ չգի­տենք, չենք կա­րող ա­սել: Անշ­նոր­հա­կալ գործ կլի­նի կան­խա­տե­սե­լը…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=276748&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը