Ռեւանշ եւ վրեժ լինելո՛ւ է. ազգային համախմբման երթ` դեպի Եռաբլուր

Ներքաղաքական

Ոչինչ չի մոռացվել, մենք տեր ենք մեր հաղթանակներին եւ վերադարձ հայկական Արցախ լինելու է: Սա է այսօր` փետրվարի 20-ին, կայանալիք ազգային համախմբման ակցիայի հիմնական մեսիջն ուղղված` ոչ միայն Ադրբեջանին եւ Թուրքիային, այլ ամբողջ աշխարհին, որի վերաբերյալ կոչով է հանդես եկել «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: Նա հորդորում է այս կերպ նշել Արցախյան շարժման տարեդարձը: «Իրավունքի» հետ զրույցում Ա. Վարդանյանը շեշտեց, որ ակցիան քաղաքական չէ, սա ո՛չ ցույց է, ո՛չ հանրահավաք, այլ` հիշողության, վերադարձի եւ վերածննդի կայծ:

— Այսօր խորհրդանշական եւ մեզ համար սրբազան օր է, եւ մենք կոչ ենք արել, որպեսզի ովքեր կցանկանան, այցելեն Եռաբլուր` մեր հաղթանակած տղաների շիրիմներին: Մենք պետք է ցույց տանք թշնամուն, որ չենք համակարպվել, չենք հանձնվել, պարտված ազգ չենք եւ դեմ ենք այն քաղաքականությանը, որը ներկայումս իրականացվում է: Հստակ պետք է ցույց տանք, որ մենք Նիկոլը չենք, եւ ինչ խոսում եւ պայմանավորվում են նրա հետ, մեր ժողովրդի անունից չէ՛, իսկ ռեւանշ եւ վրեժ միանշանակ լինելու է: Ասեմ, որ շատերն են ցանկություն հայտնել, որ միասնաբար բարձրանանք Եռաբլուր եւ հարգանքի տուրք մատուցենք: Եվ այնպես չէ, որ ասելու ենք այսինչ ժամին այսինչ տեղում հավաքվում ենք: Ովքեր կցանկանան, թող առավոտյան գնան, ովքեր կուզեն, թող երեկոյան բարձրանան, բայց թող այդ երթն ամբողջ օրը լինի շարունակական: Սա պետք է անենք ոչ միայն ի ցույց Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ աշխարհի` ասելով, որ մենք կա՛նք, չե՛նք մոռանում, չե՛նք ուրանում մեր տղերքի արածը, եւ այն ունենալու է շարունակություն: Մենք անպայման վերադառնալու ենք Արցախ:

— Փաստորեն, ինչպես ապրիլի 24-ին ժողովուրդը բարձրանում է դեպի Ծիծեռնակաբերդ, այդպես էլ այսօր լուռ երթը շարժվելու է դեպի Եռաբլո՞ւր:

— Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք մեր անմեղ նահատակների հիշատակը, իսկ այսօր նշում ենք մեր հաղթանակի սկիզբը: Ասեմ, որ ինքս, առանց պաստառների, առանց քաղաքական լոզունգների, ժամը` 18:00-19:00-ն ընկած հատվածում գնալու եմ Եռաբլուր եւ առաջին հերթին հորս` Վալերիկ Վարդանյանի գերեզմանին մոմ վառեմ, խունկ ծխեմ: Եկեք այսօր նախ խնկարկենք մեզ հաղթանակ նվիրած տղերքի հիշատակը, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ այդ հաղթանակը պաշտպանածների հիշատակը: Այո՛, 44-օրյա պատերազմում զոհված տղերքի կորստյան ցավն ավելի թարմ է, բայց մենք չպետք է մոռանանք մեզ հաղթանակ նվիրված տղերքին` սկսած Անդրանիկից, Մոնթեից, Վազգեն Սարգսանից: Նրանց չմոռանալը մեզ համար շատ անհրաժեշտ է, թշնամին չպետք է մեզ թելադրի` ինչ հիշենք, ինչ մոռանանք: Եթե ուրանանք մեր ծնողների, հորեղբայրների, ախպերների թափված արյունը, որոնք մեզ հաղթանակ են նվիրել, կորած ենք: Ուստի` եւս մեկ անգամ կոչ եմ անում` եկեք ցույց տանք, որ մեզ պառակտել ու ջլատել չեն կարող, հիշենք ու պաշտպան կանգնենք մեր հաղթանակներին: Քաղաքական լոզունգներից վեր կանգնենք եւ համախմբվենք մի գաղափարի շուրջ, որ մեր պայքարը հանուն Արցախի, հանուն մեր ազատության եւ անկախության շարունակվում է: Չէ որ Արցախի ազատագրումով ազատագրվել է նաեւ Հայաստանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում