Ադրբեջանի հիմնական նպատակը հիմա` բանակցությունների իմիտացիան է. Բենիամին Պողոսյան

Վերլուծություն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում  Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ "Իրավունքը" զրուցել է քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ. 

"Կարծում եմ, որպես այդպիսին, Մյունխենյան հանդիպումը որեւէ կարեւոր ձեռքբերում չի ունեցել: Նկատի ունեմ այն տեղեկույթը, որ հնարավոր էր ստանալ. թե պաշտոնական հաղորդագրությունները, թե` ադրբեջանական, թե` հայկական մամուլում գնահատումները, ինչպես նաեւ վարչապետի հանդիպումը Մյունխենի հայ համայնքի հետ հստակ ցույց է տալիս, որ ինչ-որ հստակ  նոր պայմանավորվածություններ չկան: Խոսվում է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են հարգել նախորոք ձեռք բերված պայմանավորվածությունները, բայց, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը վերջին երեք տարում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները արդեն խախտել է, հետեւաբար ասել, որ դրանք չեն խախտվի, մեղմ ասած, լուրջ չի հնչում:

Կարծում եմ,  Ադրբեջանի հիմնական նպատակը հիմա բանակցությունների իմիտացիան է, առաջին հերթին` երկկողմ հարթակում: Այսինքն` ինչ-որ  հանդիպումներ, քննարկումներ, դրանով իբր ցույց տալու, որ ինքը ինչ-որ տեղ կառուցողական կողմ է, շահագրգռված է խաղաղությամբ:  Բայց հասկանալի է , որ Ադրբեջանը պատրաստվում է  էսկալացիաների: Հիմնական նպատակն է  դուրս չգալ բանակցություններից, հանդես գալ կառուցողական կողմ եւ էսկալացիաների ժամանակ մեղադրել  Հայաստանին` հայտարարելով, որ Հայաստանն էր ապակառուցողական եւ փաստացի Հայաստանի մեղքով բանակցությունները ոչնչի չհանգեցրին: Դրա համար ամեն դեպքում նրանք կփորձեն երկկողմ բանակցությունների իմիտացիա իրականացնել եւ ժամանակ առ ժամանակ միջազգային հարթակներում ինչ-որ քայլեր կանեն:  Օրինակ` հանդիպումը Մյունխենում, չի բացառվում, որ Բրյուսելում ինչ-որ հանդիպում լինի ղեկավարների կամ արտաքին գործերի նախարարների մակարդակով, ինչի մասին խոսվեց: Սակայն Ադրբեջանը ռազմավարությունը մեկն է` բանակցությունների իմիտացիա եւ նախապատրաստություն ռազմական էսկալացիաների:

Իսկ որքանով է Ադրբեջանը իրոք շահագրգռված  մոսկովյան հարթակում բանակցությունները շարունակել, բարդ է ասել:  Հնարավոր է, իմանալով, որ Հայաստանը մերժում է այն , Ադրբեջանը ասում է, որ ինքը համաձայն է` հայ-ռուսական հարաբերությունները ավելի սրելու  եւ Ռուսաստանի աչքում Հայաստանը էլ ավելի սեւացնելու նպատակով: Ամեն դեպքում քանի դեռ Հայաստանը հրաժարվում է մոսկովյան հարթակում բանակցել, բանակցություններ չեն լինի` անկախ նրանից Ադրբեջանը դա իրոք ցանկանում է, թե` ոչ":

Պատրաստեց Զարուհի Բաբուխանյանը

https://iravunk.com/sim/?p=276705&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը