«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայտարարություն հանցագործության մասին․ Կարմիր խաչ ընկերության հետ կապված անօրինական զարգացումներ են գնում․ փաստաբան

Իրավական

Հայկական կարմիր խաչի ընկերության, նախագահության, գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել․

«Հայտարարություն հանցագործության մասին

Կարմիր խաչի ընկերության հետ կապված անօրինական զարգացումներ են գնում, փորձ է արվում պարալիզացնել ընկերության աշխատանքը, ներխուժել ընկերության գրասենյակներ, հրահրել անկարգություններ։ Ներկայանում են Կարմիր խաչի անվան տակ իբր արտահերթ համագումարում ընտրված նոր նախագահության անդամներ և նոր նախագահ, ինչը ծանր հանցագործության տեսակ է, քանի որ.

1. Կարմիր խաչի նախագահությունը մերժել է արտահերթ համագումար նշանակելու դիմումը, ինչը չի բողոքարկվել և ուժի մեջ է մտել հրապարակման պահից, ըստ իմպերատիվ գործող իրավական ակտի, կանոնադրության, սակայն այն անտեսելով՝ Կարմիր խաչի նախագահության անվան տակ տեղի է ունեցել "արտահերթ համագումար", "ընտրել" են նոր նախագահության անդամներ, նախագահ, որի վերաբերյալ հայտարարություն է արել նախկին գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Կատարվել են ծանր հանցագործություններ կազմակերպված խմբի կողմից.

1. Արտահերթ համագումարի անցկացումն արգելված է առանց նախագահության որոշման։ Նախագահությունը մերժել է, սակայն մերժումն անտեսվել է։

2. Նախագահության կազմի փոփոխության, նոր նախագահի ընտրության իրավունքը վերապահված է բացառապես հերթակսն համագումարով, այլ ոչ արտահերթ համագումարով։ Արտահերթ համագումար տեղի է ունենում հրատապ հարցեր քննարկելու համար, իսկ հերթական համագումարի օրն արդեն իսկ նշանակված է եղել մեկ և կես ամիս անց, ապրիլի ութին։

3. Արտահերթ համագումար հրավիրած նաձաձեռնող խմբի անուն, ազգանունները բացակայում են։ Հայտնի չէ տվյալ անձանց իսկությունը։

4. Համացանցում տարածվել է ձայնագրություն կազմակերպված խմբի կողմից, ոմն Հայկի, որ տեղեկացնեն ինչ որ խմբերի, որ հանձնարարություն ունեն մտնելու օֆիս, նկատի ունի Կարմիր խաչի գրասենյակը, անհրաժեշտ է գրասենյակ մտնող անձանց անուններն ու հեռախոսի համարները։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

Անհապաղ նախաձեռնել քրեական վարույթ, միջոցներ ձեռնարկել ճշտելու պատվիրատուներին, կատարողներին։

Կանխարգելել 19.02.2024 թվականին առավոտյան կարմիր խաչի կենտրոնական գրասենյակի վրա նախատեսվող ներխուժումը, ապահովել շենքում գտնվող աշխատակիցների անվտանգությունը։

Պարզել և տալ իրավական գնահատական Կարմիր խաչ ընկերության կողմից իրավապահներին ուղղված մեկ տասնյակի հասնող դիմումներին ընթացք չտալուն, հանցագործությունները չկանխարգելուն, մեղավորներին չհայտնաբերելուն»։

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան