Արման Անդրեասյանն իր չեմպիոնությունը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին(ֆոտո)
Սպորտ
Ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանը Եվրոայի առաջնությունում իր չեմպիոնությունը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։
Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։
Հիշեցնենք՝ Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին։