«ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԹՇՆԱՄԱԿԱՆ ԵՆ, ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՈՒԺԵՂ». ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ, ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սպորտ

Օրերս Եգիպտոսում կայացած Ուժային եռամարտի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, ոսկե մեդալ է նվաճել ուժային եռամարտիկ, Հայաստանի կրկնակի ռեկորդակիր ՍՈՒՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել նրա հետ։

- Ողջույն, Սուրեն ։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։

- Շնորհակալ եմ։ 90 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Հակառակորդներս Եգիպտոսից ու Արաբական երկրներից էին։ Ձգում վարժությունը 220 կգ, կքանիստը 170 կգ, սեղմում հենարանից 80 կգ եմ կատարել։ Ընդհանուր 470 կգ ։ Հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին ու մաղթում, որ խաղաղություն լինի մեր երկրում։ Ես ինքս մասնակցել եմ նաև Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին, ժամկետային ծառայող էի այդ ժամանակ, Մարտակերտում եմ եղել։ Փրկել եմ շուրջ 10 վիրավոր զինծառայողի, պարգևատրվել «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

- Սուրեն, երբ ես սկսել զբաղվել սպորտով։

- 8 տարեկանից եմ սկսել պարապել սկզբից ծանրամարտով, ապա ուժային եռամարտով։ Հայաստանի երկու ռեկորդ եմ գրանցել կքանիստ վարժությամբ։ Լավ կլիներ, որ այս մարզաձևն էլ լիներ Օլիմպիական։ Մատաղ սերնդին խորհուրդ կտամ զբաղվել սպորտով, ու կտրվեն հեռախոսային այդ վնասակար խաղերից, կարևոր է, որ լինենք ֆիզիկապես առողջ, ուժեղ, որպեսզի կարողանանք դիմակայել այս կյանքի ամեն մի դժվարություն։

Ցավոք, մեր հարևան երկրները թշնամական են, ու մենք պիտի լինենք ուժեղ, հզոր կամքի ուժ ունենանք։ Առիթից օգտվելով, շնորհակալություն եմ հայտնում Ոստիկանության զորքերի 1032 զորամասի հրամանատարությանը ինձ աջակցելու համար։

- Շնորհակալություն, Սուրեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում