Հովհաննես Գալաջյանի պես մարդիկ պետք է լինեն ուղենիշ. 40 օր՝ առանց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի

Ներքաղաքական

Դժվար է, ծանր, համակերպվելն՝ անհնար… «Իրավունք-ն արդեն 40 օր է, ինչ աշխատում է իր բնականոն հունով, բայց չսպիացող խոր ցավը սրտում: Այդպես կվարվեր հենց ինքը՝ մեր սիրելի գլխավոր խմբագիրը՝ Հովհաննես Գալաջյանը: Ավելին՝ իր ուրույն, գալաջյանական ոճով էլ կհորդորեր թե՛ մեզ, թե՛ ընտանիքին, թե՛ հարազատներին. «Կորստի ցավից առավել ուժգին թո՛ղ հպարտությունը ձեր մեջ խոսի»: Ինչպե՞ս բնականոն… Արդեն 40 օր է այս հարցը տալիս են մեզ եւ ինքներս էլ ենք մեզ հարցնում, երբեմն՝ լռում, երբեմն՝ պոռթկում… Սա էր թերեւս հենց Հովհաննես Գալաջյան երեւույթն՝ անբացատրելի, սակայն այնպիսի միտք ու գաղափար, համակարգված տեխնիկական բազա ամբարած, որ իր գործը շարունակվում է անխափան՝ անգամ հետմահու:

«Մեր կուսակցությունը կորցրեց իր հիմնադիր անդամներից մեկին՝ Հովհաննես Գալաջյանին: Դեռեւս կուսակցության հիմնադրումից առաջ՝ 1987 թվականին, ես, Գալաջյանը եւ էլի մի խումբ ընկերներ ստեղծեցինք ընդհատակյա կազմակերպություն, որը զբաղվում էր Արցախի հարցերով: Գրականություն եւ մշակութային ժառանգությունն էինք ուսումնասիրում, լուսանկարներ եւ տեղեկություններ տարածում: Իսկ 1988 թվականին, երբ շարժումը դեռեւս նախապատրաստական փուլում էր, մեր կազմակերպությունը, բնականաբար, տեղյակ էր եւ որոշ գործողություններ էր անում, որովհետեւ մեզ հետ հիմնականում ուսանողներ էին, ասպիրանտներ, երիտասարդ ինժեներներ: Այդ ժամանակ ստեղծվում էին սահմանադրական խմբեր, մենք էլ մեր սահմանադրական խումբը ստեղծեցինք: Եվ արդեն 1989 թվականի ապրիլին ձեւավորվեց ՍԻՄ կուսակցությունը: Նույն թվականի ամռանը ՍԻՄ կուսակցության նախագահությունը որոշեց, որ մեր կուսակցությունը պետք է ունենա թերթ: Դա Սովետական իշխանության ժամանակահատվածն էր, երբ որեւէ, այսպես ասած, անկախ թերթ գոյություն չուներ: Կար միայն ԱԻՄ կուսակցության հանդեսը: Եվ, «Իրավունք»-ը դարձավ առաջին անկախ թերթը, իսկ կուսակցության նախագահության որոշմամբ՝ առաջին անկախ թերթի գլխավոր խմբագիրը հենց Հովհաննես Գալաջյանը դարձավ: Դրանից հետո՝ արդեն 35 տարի է, ինչ տպագրվել է թերթը (շատ փոքրիկ ընդմիջումներ են եղել)՝ Հովհաննես Գալաջյանի մասնակցությամբ, մեծ մասն այս ժամանակահատվածի նա է եղել գլխավոր խմբագիրը, մի որոշ հատված՝ ես:

Հովհաննես Գալաջյանի կորուստը շատ ծանր է մեր կուսակցության համար, «Իրավունք մեդիա» հոլդինգի համար եւ նաեւ մեր հասարակության համար, որովհետեւ նա շատ բարձր ինտելեկտ ունեցող լայնախոհ մտավորական էր եւ, միեւնույն ժամանակ, նվիրված, համարձակ, սկզբունքային անհատականություն: Ասեմ, որ 1989 թվականից մինչեւ իր կյանքի վերջին օրը Հովհաննես Գալաջյանը եղել է ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ ունենալով կարեւոր եւ առանցքային դերակատարություն: Շեշտում եմ՝ 35 տարի մի կուսակցության մեջ է եղել, մինչդեռ կան մարդիկ, որոնք մի տարվա մեջ 35 կուսակցություն են փոխում: Նա դարձավ ՍԻՄ կուսակցության անդամ եւ մահացավ՝ լինելով նույն կուսակցության անդամ: Սա խոսում է սկզբունքների հստակության մասին, որ մարդը չի փորձում իր սկզբունքները համապատասխանեցնել իրավիճակին, որպեսզի ինչ-որ շահ ստանա: Շատերը ստեղծում են կուսակցություն ոչ թե նրա համար, որ ծառայեն հայ ժողովրդին, մեր հայրենիքին, մեր պետությանը, պետականության պահպանմանը եւ հանուն Արցախի վերամիավորման, այլ ստեղծում են կուսակցություն, որպեսզի պաշտոն գրավեն ու օգտվեն ինչ-ինչ բարիքներից, փող աշխատեն, կաշառք վերցնեն: Դրա համար Հովհաննես Գալաջյանի պես մարդիկ մեր հասարակության համար պետք է լինեն փարոս, ուղենիշ, այլ ոչ թե նմանվեն կառաշակերներին, թալանչիներին, դավաճաններին, ազգուրացներին: Պետք է ձգտել նմանվել նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին՝ հանուն երկրի եւ ազգի զարգացման: Մեր Հովիկը հենց այդպիսին էր», - «Իրավունք TV»-ի եթերում ասել է ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում