ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Նիկոլի ու Ալեն Սիմոնյանի հակասությունները սրվեցին հատկապես այն պահին, երբ Ալենը իմացավ, որ իր մամուլի խոսնակը` Ծովինար Խաչատրյանը, «վերբովկա» է եղել Քոչարյան Անդոնի կողմից՝ Նիկոլի հանձնարարությամբ: Այդ ճանապարհով Նիկոլը մանրամասն տեղեկանում էր Ալենի գործողությունների վերաբերյալ, մասնավորապես` մամուլում Ալենի տված «խաղերի» մասին: «Վերբովկայի» փաստը պարզ դարձավ Ալենին Նոր տարվա օրերին, երբ Նիկոլը խմել ու սեղանի շուրջ Ալենին սկսել է բշտել այն բաների համար, որոնք կարող էր իմանալ միայն Ծովինարը: Այդ իսկ պատճառով հենց այս տարվա առաջին աշխատանքային օրը Ալենը աշխատանքից հեռացրեց Ծովինարին` որպես Նիկոլի շպիոն: Մեկ ամիս անց գործը հասավ Ալենի եղբոր կնոջը:
https://iravunk.com/sim/?p=276445&l=am/