Արմեն Աշոտյանը կարիք չունի դավաճանների երաշխավորման, դուք երաշխավորն եք Հայաստանի չգոյության. Դանիելյան

Ներքաղաքական
«Նիկոլ Փաշինյանի ուսապարկերից` Վահագն Ալեքսանյան կոչեցյալ կա, որ էլ չգիտի, ինչպե՞ս կարելի է խաբել, մոլորեցնել իրեն ստիպված լսող հանրայինի հեռուստադիտող` մեր հայրենակիցներին: Վահագը գիտի, որ իրենց խմբակը արդեն բացահայտված է հանրության շրջանակներում, որպես հող հանձնող, թրքասեր, կապիտուլյանտ խաբեբաների հավաքածու, իսկ այդ գիտակցությունը նրան այլեւս դրել է անորոշություն մեջ, քանի որ նրանք այնքան են ստել, որ արդեն ճշմարտությունը անճանաչելի է նրանց համար:
 
Նա ասում է, որ կոռուպցիոն խայտառակ պատմության արդյունքում ձերբակալված «ալենի» մերձավոր տիկնոջ համար երաշխավոր է կանգնել, իսկ Արմեն Աշոտյանի համար դժվար թե մարդ լինի երաշխավորող: Նախ, մեր շրջապատում դու չես կարող հայտնվել, ուր մնաց թե երաշխավոր լինես, քանի որ Արմեն Աշոտյանը պայքարում է դավաճանների դեմ, ձեր՝ հողատու, թրքասերների դեմ, դրա պատճառով է քաղաքական բանտարկյալ։
 
Արմեն Աշոտյանը կարիք չունի դավաճանների երաշխավորման, դուք երաշխավորն եք Հայաստանի չգոյության, իսկ Արմեն Աշոտյանը զրկանքներ է կրում հակառակին հասնելու՝ Հայաստանի եւ Արցախի գոյության համար: Ալենի բարեկամին երաշխավորել է վահագն ալեքսանյանը, իսկ Արմեն Աշոտյանին անվանի գործիչներ, հոգեւորականներ, մշակութային գործիչներ, անվանի միջազգային գործընկերներ, երաշխավորել են անաչառ քաղաքական գործիչներ, որոնք մեր քաղաքական գծի հետ անգամ որեւէ կապ չունեն, ի դեմս՝ Լեւոն Զուրաբյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ այլոց։
 
Արմեն Աշոտյանը, ըստ Հայաստանի հարցված քաղաքացիների 50%-ից ավելիի կարծիքով, քաղբանտարկյալ է, միջազգային հայտնի քաղաքակամ գործիչների եւ կառույցների կողմից եւս ճանաչվել է քաղաքական բանտարկյալ: Հակառակ վերոնշյալների դու ու ձեր թիմը հայտնի թրքասերներ եւ խաբեբաներ եք, որ 2018-ին խոստացաք սեր եւ խաղաղություն, իսկ փոխարենը բերեցիք պատերազմ, մահ եւ լաց: Արմեն Աշոտյանին, ինչպես ձեր հովանավորյալ կոռուպցիայի համար ձերբակալված տիկնոջը, դատախազի միջնորդությամբ ազատ չեն արձակել քո տիրոջ` նիկոլի քաղաքական վախերի պատճառով, քանի որ նա մերկացնում եւ բացահայտում էր ձեր ստերը եւ խաղաղության քողի տակ Արցախի հանձնումը եւ այն կրկնակապիտուլյացիան, որ դուք նախապատրաստում եք սահմանադրության փոփոխության, զինանշանի և այլ ազգակործան փոփոխությունների միջոցով, մենք ձեզ թույլ չենք տալու:
 
Արմեն Աշոտյանը այսօր անազատության մեջ լինելով, ավելի ազատ է, քան դու ու քո նմանները, որովհետեւ պատմության էջերում Աշոտյան Արմենը լինելու է Հայաստանի եւ Արցախի համար կռիվ տվողների շարքերում, իսկ դու՝ դավաճանների, հայրենավաճառների եւ հայի չգոյությունը ցանկացողների:
 
Հ.Գ - Երաշխավորեցիք, որ Արցախը հայաթափվեց, երաշխավորեցիք, որ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների կողմից օկուպացված Հայկական հող կա, երաշխավորեցիք, որ 5000-ից ավել առյուծ տղաներ սպանվեցին, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեցիք, անվտանգությունը իջել է ձեր զրոյական մակարդակի: Պետք չէ, որ դուք երաշխավորեք։ Այդ մենք ենք երաշխավորելու, որ դուք իշխանության էլ չլինեք, իշխանությունը վերադառնա ժողովրդին, հայասեր եւ հայրենասեր մարդկանց, միասնականություն արդյունքում ձեւավորված՝ ազգային կառավարության կազմելու միջոցով», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում