«ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԵՓԼԻՆԳԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷՐ ԳՐԱՆՑՎԵԼ, ԵՍ ԱՌԱՋԻՆՆ ԷԻ». ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել Գրեփլինգի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, 32-ամյա ՄԱՅԻՍ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Մայիս։ Ինչպես կամփոփես անցած մարզական տարին, ինչպիսի տարի էր քեզ համար։

- Բավականին հաջող տարի էր ինձ համար 2023 թվականը։ Մարտ ամսին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցել եմ Գրեփլինգի Եվրոպայի առաջնությանը ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի բաղձալի տիտղոսը։ Նշեմ, որ հայկական Գրեփլինգի պատմության մեջ նման արդյունք չէր գրանցվել, ես առաջինն էի։ 4 գոտեմարտ ունեցա և հաղթեցի բոլոր մրցակիցներիս։ Տիտղոսային գոտեմարտում հանդիպեցի Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսրայելցի Օմրի Ավիվին ։Մեր միջև հնարքների փոխադարձ կիրառմամբ անհաշտ ու հավասար պայքար ծավալվեց։ Այնուհետև, դարձյալ ուժային հնարքով 2 միավորի առավելություն ստացա, որը պահպանեցի մինչև վերջին րոպեն։ Ինձանից 3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ նվաճել այս բաղձալի ոսկե մեդալը։ Նշեմ, որ գոտեմարտի ավարտից հետո մրցավարը իսկապես շփոթվեց ու իսրայելցի մարզիկի ձեռքը բարձրացրեց։ Դրանից առաջ մրցակցիս մարզիչը բողոքարկել էր։ Իրավիճակին միջամտեց առաջնության գլխավոր մրցավարը, որի կարծիքով իմ հաղթանակը այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ անիմաստ էր դիմել տեսակրկնության օգնությանը։

- Մայիս, այս տարվա անելիքների մասին ինչ կարող ես ասել։

- Առաջիկայում Գրեփլինգի Հայաստանի առաջնությունն է լինելու, ապա Եվրոպայի առաջնությունը կլինի Ադրբեջանում, չենք մասնակցելու։ Իսկ աշնանը, հոկտեմբեր ամսին, կմասնակցենք Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Հայաստանի առաջնությունը կկայանա Երևանում, փետրվարի 17-18-ը, որին կմասնակցեն շուրջ 300 մարզիկներ ողջ հանրապետությունից։

- Մայիս, ինչպիսին է Գրեփլինգի զարգացվածությունը մեր երկրում, կա հետաքրքրություն այս մարզաձևի նկատմամբ։

- Վերջին տարիներին զարգացում ապրեց այս մարզաձևը ու մասայականություն է վայելում։ Շատերն են հետաքրքրվում այս մարզաձևով։ Գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը ջանք չի խնայում այս մարզաձևը մեր երկրում մասսայականացնելու համար։ Կարող եմ ասել, որ Գրեփլինգը Օլիմպիական մարզաձև դառնալու ճանապարհին է, մեծ քայլեր կան, առաջընթաց կա, որ շատ մոտ ապագայում կդառնա Օլիմպիական։

- Շնորհակալություն, Մայիս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում