Նվերներ` ժողովրդին, օրհնություն` նորապսակներին. Սուրբ Երրորդություն եկեղեցում Տեառնընդառաջը նշվեց մեծ շուքով

Տեսանյութեր

Փետրվարի 12-ի երեկոյից Հայ Եկեղեցին նշում է Տեառնընդառաջը։ Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում ժողովրդական տոնախմբությանը մասնակցում էր նաեւ դրանից ընդամենը րոպեներ առաջ պսակադրված զույգը։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ` Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը ժամերգությունից հետո եկեղեցու բակում վառեց խարույկը, ապա ժողովրդին Նարեկ մատյաններ, մոմեր ու ժենգյալով հաց բաժանեց։ Ի դեպ,  ժենգյալով հացը պատրաստել էին արցախցիները։

Հիշեցնենք, որ Տեառնընդառաջի տոնը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է, քանի որ նշվում է Սուրբ Ծնունդից 40 օր հետո` փետրվարի 14-ին։ Քանի որ Աստվածորդուն նվիրված տոն է, այն սկսվում է նշվել նախորդ օրը երեկոյից` նախատոնակով, եւ 13-ի երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիների հավատավոր մարդկանց տների բակերում վառվում են խարույկներ։ Դրանք խորհրդանշում են այն ջահերը, որոնք մարդիկ վառելով շտապում էին դեպի Երուսաղեմի տաճար. երբ մանուկ Հիսուսին ծնողները տարան տաճար, մեծ աղմուկ լսվեց, բացվեց հարյուրավոր տարիներ փակ արեւելյան դուռը։ Աստվածորդուն դիմավորելու շտապեց Սիմեոն ծերունին, ով, ըստ ավանդության 300 տարեկան էր եւ մահ չէր տեսնելու, մինչեւ իր ձեռքերի մեջ չառներ մարդկության Փրկչին։

Փետրվարի 14-ին` ժամը 10.30-ին, բոլոր Երեւանի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ավարտին կատարվել է Նորապսակների օրհնության կարգ, քանի որ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ տոնը հռչակված է նորապսակների օրհնության օր։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում