Նա մի խոսք ասաց, որը մինչեւ հիմա ականջներիս մեջ է. մարտական ընկերը՝ Ներքին Հանդում զոհված Արսենի մասին

Հասարակություն

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվածների թվում էր 45-ամյա Արսեն Համբարձումյանը: «Իրավունքի» հետ զրույցում նրա մարտական ընկերներից քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆՆ ասաց, որ պատերազմի ժամանակ եղել են նույն ջոկատից:

— Ուժեղ տղա էր Արսենը, ոչինչից չէր վախենում: Զարմանում էինք, որ միշտ արթուն էր: Գիշերները դիրքից դիրք էր գնում եւ բոլորին հարցնում էր, թե ինչպես են, ինչ են նկատել, զրուցում էր հետները, որ հանկարծ չքնեն, ամենքի հետ լեզու էր գտնում: Միշտ ասում էր առավոտյան 5-7–ը ամենավտանգավոր ժամանակն է: Երբ Շուշիում էինք, եւ մեզ ասացին, որ ընդամենը 30 հոգի է պետք, նա մի խոսք ասաց, որը մինչեւ հիմա հիշում եմ: Ասաց` մեր հետ գալը 50/50 է, ով պատրաստ է, թող միայն նրանք գան: Այդպես 30 հոգով գնացինք… Արսենը Շուշիի համար մինչեւ վերջ կռվեց եւ վերջիններից էր, որ դուրս եկավ այնտեղից: Պատերազմից հետո, երբ սկսվեց «Դիմադրության» շարժումը, ոգեւորված էր, մասնակցում էր ցույցերին եւ ասում էր, որ Նիկոլին պետք է հեռացնենք: Որքանով գիտեմ, աշխատանքի խնդիր ուներ եւ լինելով հայրենասեր` Երկրապահի հետ դիրքեր էր բարձրանում: Երկու երեխաների հայր էր` մի տղա եւ աղջիկ ուներ: Մասիվում նրան շատերը գիտեն:

— Իսկ ի՞նչ կասեք սահմանում ստեղծված իրավիճակի մասին, ի՞նչ ելք եք տեսնում:

— Քանի պատասխան չենք տալիս, անընդհատ խփելու են: Մեր դիրքերը բարենպաստ չէ, կարեւոր դիրքերը պետք է հետ վերադարձնենք: Քանի դեռ պարտվողական հոգեբանություն կա, այս ամենը շարունակվելու է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի