Ստանկովիչը Սևիկյանին մեծ տաղանդ է համարում.«Ֆերենցվարոշի» մարզական տնօրեն
Սպորտ
Հունգարական «Ֆերենցվարոշի» մարզական տնօրեն Տամաշ Հայնալը խոսել է Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի մասին և ասել թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը վերաբերվում նրան.
«Ստանկովիչը Սևիկյանին մեծ տաղանդ է համարում: Նա հասկանում է, որ Էդգարին դեռ ժամանակ է հարկավոր թիմին ու պայմաններին հարմարվելու համար: Գլխավոր մարզիչը տեսնում է, որ մեր նորեկը բոլոր անհրաժեշտ տվյալներն ունի «Ֆերենցվարոշին» համապատասխանելու համար»,- sport-express.ru-ի հետ զրույցում ասել է Հայնալը:
Հիշեցնենք, որ Էդգար Սևիկյանը հունվարի 17-ին է ռուսական «Նիժնի Նովգորոդից» տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որը 1,2 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։
https://iravunk.com/sim/?p=276199&l=am/