ԵԱ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի իր 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար
Սպորտ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակչում մրցեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Աբուբակար Խասլախանովի դեմ և հաղթեց 5-1 հաշվով:
Եզրափակիչում Ալեքսանյանը իր յոթերորդ չեմպիոնական տիտղոսի համար կպայքարի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Մագոմեդ Մուրթազալիևի հետ, գոտեմարտը կկայանա փետրվարի 14-ին։
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից և 9-1 հաշվով հաղթել թուրք Բեյթուլահ Կայիսդագին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգի նկատմամբ։
https://iravunk.com/sim/?p=276184&l=am/