ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ. ՊԱՐՏԱԴԻ՞Ր Է ԿՐԱԿԻ ՎՐԱՅՈՎ ՑԱՏԿԵԼԸ. «ՍԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽԱՂ Է, ՈՐԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՄ ՉԷ»

Տեսանյութեր

«Այս տա­րի փետր­վար ամ­սի տո­նե­րի ցան­կը բա­ցում է Տ­եա­ռնըն­դա­ռա­ջը, ո­րը հի­շա­տա­կում է 40-օ­րա­կան Հի­սու­սի ըն­ծա­յու­մը տա­ճա­րին»: «Ի­րա­վունք TV»-ի ե­թե­րում այս մա­սին պատ­մեց Ա­րա­րատ­յան հայ­րա­պե­տա­կան թե­մի քա­հա­նա տեր ՇՄԱՎՈՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:

– Ցա­վոք, մարդ­կանց մեջ ար­մա­տա­ցած կար­ծիք կա, թե Տեառ­նըն­դա­ռա­ջի տո­նը փետր­վա­րի 13-ին է, եւ ա­մեն ան­գամ հարց­նում են` արդ­յոք փոխ­վե՞լ է օ­րը, որ ե­կե­ղե­ցին այն նշում է հա­ջորդ օ­րը` փետր­վա­րի 14-ին: Ի­րա­կա­նում, այս տոնն ան­շարժ է, այն նշվում է Ք­րիս­տո­սի ծնուն­դից 40 օր հե­տո, այն 40-օր­յա ման­կանը տա­ճար ըն­ծայ­ման տոնն է: Երբ Ք­րիս­տո­սին տա­րան տա­ճար՝ ըն­ծա­յե­լու, նրան ըն­դա­ռաջ դուրս ե­կավ Սի­մեոն ծե­րու­նին, ո­րից էլ ե­կել է տո­նի ան­վա­նու­մը` Տի­րոջն ըն­դա­ռաջ:

­Պետք է ի­մա­նալ, որ այ­սօր նշվում է այս տո­նի նա­խա­տո­նա­կը, երբ ե­կե­ղե­ցիա­կան օ­րա­ցույ­ցով փոխ­վում է օ­րը` 17:00-ից հե­տո: Այ­սօր ի­րա­կա­նաց­նում ենք նաեւ ժո­ղովր­դա­կան հայտ­նի ա­վան­դույ­թը` ե­կե­ղե­ցում վառ­ված մո­մի լույ­սով խա­րույկ ենք վա­ռում, եւ­ անց­նող տար­վա ըն­թաց­քում ա­մուս­նա­ցած զույ­գե­րը գա­լիս են ե­կե­ղե­ցի, մաս­նակ­ցում ե­րե­կո­յան ժա­մեր­գութ­յանն ու ցատ­կում են կրա­կի վրա­յով` հա­մա­րե­լով, որ դա ի­րենց եր­ջան­կութ­յուն է բե­րե­լու:

– Կ­րա­կի հետ կապ­ված` կան բա­զում են­թադ­րութ­յուն­ներ, շա­տե­րը կար­ծում են, թե սա հե­թա­նո­սա­կան ժա­մա­նակ­նե­րից հա­սած եր­եւույթ է:

– Մշ­տա­պես ա­սել եմ ու կրկնում եմ, որ այս ա­մե­նը զուտ ժո­ղովր­դա­կան ա­վան­դույթ­ներ ու հա­վա­տա­լիք­ներ են եւ կ­ռա­պաշ­տութ­յան հետ կապ չու­նեն: Սա ժո­ղովր­դա­կան խաղ է, ո­րին ե­կե­ղե­ցին դեմ չէ: Այս մի­ջո­ցով մար­դիկ կա­րող են ու­րա­խութ­յամբ լցվել: Ե­կե­ղե­ցին եր­բեք չի ա­սում, որ ե­թե կրա­կի վրա­յով չցատ­կես, ա­պա եր­ջա­նիկ չես լի­նի: Պար­զա­պես ժո­ղովր­դի մեջ ձեւա­վոր­ված ա­վան­դույ­թին դեմ չէ: Բո­լոր նրանք, ով­քեր կար­ծում են, թե սա կռա­պաշ­տութ­յուն է, կպա­տաս­խա­նեմ Տաթ­եւա­ցու խոս­քե­րով. «Երբ մենք ցատ­կում ենք կրա­կի վրա­յով, դրա­նով մենք ցույց ենք տա­լիս, որ այն մեզ­նից ստո­րա­դաս է»: Այն­պես որ, կրա­կա­պաշ­տութ­յան մի­տում բա­ցար­ձա­կա­պես չկա: Կ­րա­կը մարդ­կանց միշտ էլ հե­տաքրք­րել է` իր խորհր­դա­վո­րութ­յամբ ու մաք­րե­լու ու­նա­կութ­յամ­բ:

– Տեառ­նըն­դա­ռա­ջի տո­նի հետ կապ­ված` ա­վան­դա­կան ու­տեստ գո­յութ­յուն ու­նի՞:

– Ո´չ, որ­պես այդ­պի­սին, չկա, քա­նի որ Տեառ­նըն­դա­ռա­ջի տո­նը եր­բեմն եւ­ այս տա­րի եւս հա­մըն­կել է Մեծ պահ­քի ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հետ, այդ պատ­ճա­ռով որ­եւէ ու­տես­տի ա­վան­դույթ չի ձեւա­վոր­վել: Մարդ­կանց մեջ տա­րած­ված է ա­ղան­ձի պատ­րաս­տու­մը, բայց այն ա­վե­լի շատ կապ ու­նի Սուրբ Սարգ­սի տո­նի հետ: Ս­խալ է այն, որ այ­սօր մար­դիկ ա­ղան­ձը զույ­գե­րի վրա են շաղ տա­լիս` մտա­ծե­լով, որ դա ա­ռա­տութ­յուն կբե­րի: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դա ու­տեստ է՝ ցո­րեն, եւ­ այդ­պես շաղ տա­լը սխալ է: Եվ վեր­ջա­պես դրանք բա­ներ են, ո­րոնք մար­դիկ տո­նը տա­նում են դե­պի սնո­տիա­պաշ­տութ­յուն ու կորց­նում են տո­նի բուն էութ­յունն ու գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը: Ի դեպ` մարդ­կանց մեջ կա նաեւ կար­ծիք, թե ե­րեք ան­գամ պետք է թռչել կրա­կի վրա­յով, կամ թե մտա­ծում են, որ ե­թե չմաս­նակ­ցեն դրան, ա­պա եր­ջա­նիկ չեն լի­նի, ին­չը խիստ սխալ է: Պետք չէ կրա­կի վրա­յով ցատ­կե­լու հետ կա­պել ձեր եր­ջան­կութ­յան բա­նա­լին, դա չի կա­րող ձեզ եր­ջան­կութ­յուն բե­րել, ե­թե դուք այն ինք­ներդ չկա­ռու­ցեք:

­Մար­դիկ կրա­կը վա­ռե­լուց հե­տո հա­ճախ նաեւ մո­խի­րը լցնում են տան անկ­յուն­նե­րը, կամ որ հարս­նա­ցո­ւի հա­գու­ստի փե­շը վառ­վում է: Այդ ա­մե­նը սնո­տիա­պաշ­տութ­յուն է: Ե­թե նախ­կի­նում ին­տեր­նետն այս­քան տա­րած­ված լի­ներ, մի­գու­ցե այս ժո­ղովր­դա­կան տո­նը չլի­ներ: Այդ օ­րը մար­դիկ կա­րող են ու­տել ի­րենց ցան­կա­ցած կե­րա­կու­րը, որ­եւէ սահ­մա­նա­փա­կում չկա: Ուղ­ղա­կի պետք է հա­վա­տի ա­ռու­մով չհաս­նել նրան, որ այս ու­րախ տո­նը չվե­րած­վի սնո­տիա­պաշ­տութ­յան:

Ամ­բող­ջա­կան զրույ­ցը` «Ի­րա­վունք TV»-ի ե­թե­րում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում