ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ե­թե ԱՄՆ նա­խա­գահ ­Բայ­դե­նի մոտ նկատ­վում է տա­րի­քա­յին հի­շո­ղութ­յան կո­րուստ, ա­պա ՆԻԿՈԼԻ մոտ զար­մա­նա­լի տա­րօ­րի­նա­կութ­յուն­ներ են նկատ­վում: ­Նա տես­նում է այն, ինչ ի­րա­կա­նում չկա, ա­վե­լին` ինչ ի­րա­կա­նութ­յան մեջ ու­ղիղ հա­կա­ռակ վի­ճա­կում է: Անգ­լիա­ցի­նե­րին տված հար­ցազ­րույ­ցում ­Նի­կո­լը զար­մա­նա­լիո­րեն ա­սում է հե­տեւ­յա­լը. «­Վեր­ջին տա­րի­նե­րին, կար­ծում եմ, մի­ջազ­գա­յին հան­րութ­յու­նը տե­սավ եւ մեր հան­րութ­յունն էլ տե­սավ, որ մեր երկ­րի դի­մա­կա­յութ­յունն էա­կա­նո­րեն բարձ­րա­ցել է»: Ի­րա­կա­նութ­յու­նը սա­կայն ու­ղիղ հա­կա­ռակն է: ­Զար­մա­նա­լի է, թե ի՞նչ է կա­տար­վում ­Նի­կո­լի ու­ղե­ղում, երբ նա ա­սում է այս­պի­սի զար­մա­նա­լի մտքեր:

Օ­րերս ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ադր­բե­ջա­նին հեր­թա­կան ան­գամ փո­խան­ցել են ա­կա­նա­պատ­ման քար­տեզ­նե­րը: Այս ան­գամ Մ­ռավ լե­ռան շուրջ: ­Սա նշա­նա­կում է, որ ՔՊ-ակա­ննե­րը կա՛մ Ա­լիե­ւի «ղազն» են, կա՛մ էլ նա­խա­պես պայ­մա­նա­վոր­վել են Ար­ցա­խը հանձ­նե­լու վե­րա­բեր­յալ, Ադր­բե­ջա­նի օ­կու­պա­ցիան հա­մա­րում են օ­րի­նա­չափ եւ ա­մեն կերպ դյու­րաց­նում են Ար­ցա­խի բռնակ­ցու­մը Ադր­բե­ջա­նին: Դ­րան զու­գա­հեռ` Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կում է պա­հել հայ ռազ­մա­գե­րի­նե­րին, պղծել հայ­կա­կան գե­րեզ­ման­նե­րը Ար­ցա­խում, ե­կե­ղե­ցի­նե­րը վե­րա­ծում է մզկիթ­նե­րի: Մ­նում է զար­մա­նալ, ինչ­քա՞ն ան­թա­սիբ պի­տի լի­նի հայ մար­դը, որ պա­հի ի­րեն այն­պես, ինչ­պես ՔՊ-ակա­ննե­րը: Իսկ գու­ցե ճիշտ են այն դա­տո­ղութ­յուն­նե­րը, որ ՔՊ ա­ղան­դի մեջ զար­մա­նա­լիո­րեն հավաք­վել են հայ­կա­կան ազ­գա­նուն­նե­րով ոչ հա­յեր:

­­Մեզ հեր­թա­կան ան­գամ զար­մաց­րեց հայ ժո­ղովր­դի պատ­մութ­յան մեջ ա­մե­նա­հա­կա­հայ կրթութ­յան նա­խա­րար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: ­Սա սահ­մա­նել է, որ դպրոց­նե­րում հար­գե­լի է հա­մար­վում կի­սամ­յա­կում ըն­դա­մե­նը 60 ժամ բա­ցա­կա­յութ­յու­նը: Այդ բա­ցա­կա­յութ­յան ժա­մա­քա­նա­կը գե­րա­զան­ցե­լու դեպ­քում ե­րե­խա­նե­րին ստի­պում են գրա­վոր բարդ ստու­գարք­ներ հանձ­նել: Դ­րա­նից խու­սա­փե­լու հա­մար շատ ան­գամ հի­վանդ ե­րե­խա­նե­րը գնում են դպրոց, ինչն ար­դեն իսկ բե­րել է տար­բեր վի­րուս­նե­րի բռնկմա­նը: ­Զար­մա­նա­լի է, մի՞ թե այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հնա­րա­վոր չէր վի­րու­սա­յին հա­մա­ճա­րա­կը կան­խե­լու հա­մար գո­նե մեկ շա­բա­թով դա­դա­րեց­նել դպրոց­նե­րի աշ­խա­տան­քը, այն փոխ­հա­տու­ցե­լով, ա­սենք` ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րի հաշ­վին:

­­Զար­մա­նա­լի ի­րա­վի­ճակ է Ազ­գա­յին ժո­ղո­վում: Գռ­զո մա­կա­նու­նով ՔՊ-ա­կան օ­լի­գարխ ԽԱՉԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԱԺ ամ­բիո­նից պատ­մա­կան ու քա­ղա­քա­կան դա­տո­ղութ­յուն­ներ է ա­նում: Այ, ե­թե նա խո­սեր, թե ինչ­պես պե­տութ­յան հաշ­վին եւ իշ­խա­նա­վոր­նե­րի հետ մո­տի­կութ­յուն ա­նե­լով, ստեղ­ծել հսկա­յա­կան ֆի­նան­սա­կան կա­րո­ղութ­յուն­ներ, մենք չէինք զար­մա­նա: ­Բայց ­Սու­քիաս­յա­նը ա­սաց հե­տեւ­յա­լը. «­Մի­գու­ցե 100 տա­րի ա­ռաջ մենք ին­տեր­նետ ու­նե­նա­յինք, հնա­րա­վոր ա էդ ձե­ւի ­ցե­ղաս­պա­նութ­յան չեն­թարկ­վեինք»: ­Նույնկերպ Գռ­զո­յի մտքով կա­րող էր անց­նել այլ միտք, որ ե­թե մենք ու­նե­նա­յինք 100 տա­րի ա­ռաջ ա­տո­մա­յին զենք, նույն­պես կա­րող է ­ցե­ղաս­պա­նութ­յան չեն­թարկ­վեինք: ­Սա­կայն փաս­տը մնում է փաստ, որ այ­սօր ին­տեր­նե­տի դա­րում մենք ԱԺ-ում ու­նենք խա­չիկ­սու­քիաս­յան­ներ, ին­չի հե­տե­ւան­քով են­թարկ­վե­ցինք ­ցե­ղաս­պա­նութ­յան Ար­ցա­խում: ­Զար­մա­նա­լի հե­տե­ւութ­յունն այն է, որ ինչ ու­զում ես ու­նե­ցիր, ե­թե քո ղե­կա­վար­նե­րը դա­վա­ճան­ներ են, ա­պա ­ցե­ղաս­պա­նութ­յուն էլ կլի­նի, հոդղ էլ կխլեն:

­­Զար­մա­նա­լի բա­ներ են շա­րու­նակ­վում կա­տար­վել օ­րե­ցօր քայ­քայ­վող եւ իբր թե դե­պի Եվ­րա­միութ­յուն գնա­ցող ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ: Այդ կոր­ծան­վող երկ­րի բարձ­րա­գույն իշ­խա­նութ­յան մեջ գրե­թե չեն մնա­ցել ուղ­ղա­փառ ուկ­րաի­նա­ցի­ներ: ­Նա­խա­գա­հը հրեա է, պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րը` ղրիմ­յան թա­թար, խորհր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նութ­յան ղե­կա­վա­րը`աբ­խազ: Օ­րերս բա­նա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տար, ուկ­րաի­նա­ցի ­Զա­լուժ­նիի փո­խա­րեն նշա­նա­կե­ցին ազ­գութ­յամբ ռուս ­Սիրս­կիին, ո­րը ծնվել է ­Ռու­սաս­տա­նի Վ­լա­դի­միր քա­ղա­քում, եւ որ­տեղ ապ­րում են նրա ծնող­նե­րը, եղ­բայ­րը եւ ամ­բողջ հա­րա­զա­տութ­յու­նը: Այս զար­մա­նա­լի ի­րա­վի­ճա­կը կա­րե­լի է ներ­կա­յաց­նել դա­սագր­քե­րում, թե ի՞նչ է լի­նում երկ­րի հետ, երբ Ա­րեւ­մուտ­քի կազ­մա­կեր­պած հե­ղաշրջ­ման արդ­յուն­քում իշ­խա­նութ­յան են բեր­վում տվյալ երկ­րի հետ ոչ մի կապ չու­նե­ցող մար­դիկ: Իսկ մար­տի դաշ­տում զոհ­վում են հենց այդ երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը: Ո՞ւմ հա­մար եւ ին­չի՞ հա­մար, պարզ չէ:

 

https://iravunk.com/sim/?p=276147&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը