Նանա Սարգսյանը վայր է դնում Երեւանի ավագանու մանդատը

Ներքաղաքական

Երեւանի ավագանու վերջին արտահերթ նիստին «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու անդամ ՆԱՆԱ (ԱՄԱԼՅԱ) ՍԱՐԳՍՅԱՆԸ բացակա էր՝ հորեղբոր անժամանակ մահվան պատճառով: Մինչդեռ փաստացի այդ օրը պարզ դարձավ, որ խմբակցությունը բաժանվում է երկու մասի: Առ այսօր շարունակում էր հարցականի տակ մնալ, թե ինչ որոշում կկայացներ նա՝ խմբակցությունում առկա աղմկոտ իրադարձությունների ֆոնին: Վերջապես որոշումը կայացված է, իսկ թե ո՞րն է այն, «Իրավունք»-ը հետաքրքրվեց Ն. Սարգսյանից, ով նոր է վերադարձել Ռուսաստանում տեղի ունեցած հորեղբոր հուղարկավորությունից:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նպատակահարմար գտա վայր դնել ավագանու մանդատս: Հույս ունեմ՝ այս մի քանի ամիսների ընթացքում հասցրել եմ Երեւանին եւ երեւանցուն օգուտ բերել իմ աշխատանքով: Շարունակելու եմ կրկին պայքարս չարի ու անարդարության դեմ, միշտ մնալու եմ երկրիս նվիրված, իմ գործունեությունը հետայսու շարունակելու եմ՝ որպես լրագրող եւ քաղաքական գործիչ: Ծառայել եւ ծառայելու եմ Հայրենիքս, Երեւանիս, հանուն մեր ապագայի», - ընդգծեց Ն. Սարգսյանը:

Անդրադառնալով «Հանրային Ձայն»-ում եղած տարաձայնություններին՝ անկուսակցական ավագանու անդամը շեշտեց. «Որպես հայ կին, որպես հայ մայր՝ չեմ կարող հարմարվել այն մտքի հետ, ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի օրերին: Ցավում եմ, որ այլեւս ի պաշտոնե չեմ կարող ծառայել երեւանցուն եւ Երեւանին»:

Մեր այն հարցին, թե արդյոք այս որոշումը չի կայացվել որեւէ կողմից քաղաքական ճնշումների ներքո, Նանա Սարգսյանը վստահեցրեց. «Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ միանշանակ որեւիցե կողմից ճնշում չի եղել եւ չի եղել երբեք որեւէ հարցում: Երկու կողմին էլ տեղեկացրել եմ որոշմանս մասին, շնորհակալություն եմ հայտնել բոլորին՝ համագործակցության եւ աշխատանքի համար: Սա իմ որոշումն է, իմ ցանկությունն է: Ավագանու անդամներին ցանկանում եմ բեղուն աշխատանք՝ ի նպաստ մեր երկրի եւ երեւանցու, ինչով կարող եմ կաջակցեմ բոլորին՝ որպես քաղաքական գործիչ: Հուսով եմ, որ ցանկացած որոշում կկայացնեն սթափ եւ ի շահ երեւանցու: Շնորհակալ եմ բոլորին, քաղաքապետարանի անձնակազմին՝ եւս»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում