Ինչպես են խաբում մարդկանց կամ տրանսպորտի թանկացման հետաձգված նախագծի իրական նպատակը

Թեմա

Տրանսպորտի սակագնի թանկացման նախագիծը հանվել է ավագանու առաջիկա նիստի օրակարգից. քննարկումը կհետաձգվի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Ընդգծելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների, քննադատություններ առարկա է դարձել՝ Գրիգորյանը վստահեցրել է, որ «բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում»։

Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ ինքն է խնդրել քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։

Իսկ ինչ էր ենթադրում վերը նշված նախագիծը, որքանով էր այն տեղին ստեղծված սոցիալական ծանր պայմաններում հարցի պատասխանը մանրամասն ներկայացրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, նախ փաստելով․

-Փաթեթները կազմված են բավականին մեծ ուղևորափոխադրման համար, հիմա տեսեք. միջին վիճակագրական քաղաքացին, որն առավոտը ժամը 9:00-ին գնում է աշխատանքի, դրա համար տնից դուրս է գալիս 8։30-ին կամ 8։00-ին, աշխատանքն ավարտվում է ժամը 18։00-ին, ինքը մի կերպ հասնում է կանգառ 18։30-ին, տուն է հասնում 19։30-ին, նա միջանկյալ տրանսպո՞րտ է նստելու, իհարկե՝ չէ։ 

Մեզանում աշխատանքային շաբաթը 5-6 օր է, այն մարդը, որը շաբաթվա վեց օրն աշխատում է, որ մի կիրակի է ունենում, ասում է՝ գոնե մի օր մնամ տանը, հանգստանամ։ Եթե այս մարդը արհեստական տեղաշարժեր չանի, նա ամիսը 60 հատ բնական տեղաշարժ չունի, նա առնում է իրականում 60 հատանոց փաթեթ, բայց ուղևորափոխադրումն իր համար կազմում է, պայմանական թիվ եմ ասում՝ 45, առավելագույնը՝ 50, այսինքն՝ երբ դուք իր վճարած թիվը բաժանեք ոչ թե 60-ի այլ՝ 50-ի,կտեսնեք, որ իր վճարածն այդքան տոկոսով ավելի է, այսինքն՝ իրականում 180 էր, 180-ը 20 տոկոսով ավելացրեք, դարձավ 200-ից ավելի։ 

Գամ տարեկան փաթեթին. էլի թարգմանեմ, որովհետև շատերի համար սա թարգմանած չէ։ Գիտե՞ք՝ ի՛նչ է նշանակում1000 ուղևորափոխադրում, դա նշանակում է Նոր տարի, Սուրբ Ծնունդ, ազատ օր, արձակուրդներ, կիրակի օրեր՝ մարդն ամեն օր պետք է տնից դուրս գա ու օգտվի տրանսպորտից երկու անգամից ավելի, այսինքն՝ հունվարի 1-ին երեք անգամ պետք է տրանսպորտ նստի, եթե մեկ շաբաթով որոշել է քաղաքից գնա Դիլիջան կամ Վրաստան հանգստանալու, պետք է այնտեղից գա, երեք անգամ տրանսպորտ նստի, կիրակի օրերին էլ պետք է անպայման տնից դուրս գա, երեք անգամ տրանսպորտ նստի, որ 1000 հատանոցն առնի: 

Մենք գիտենք, որ ունենք 51 շաբաթ, եթե այս կտրվածքով ենք հաշվարկն անում, կիրակի օրերը հանում ենք, տեսնում ենք, որ մեր նորման կանգնելու է մոտավորապես 500-600 ուղևորափոխադրում, այսինքն՝ իրականում այդ 110 հազար դրամով, որ ասում ենք՝ 110 դրամ է ստացվում, այդքան չի ստացվում, էլի գերազանցում է 200 դրամը, որովհետև նա փողը տալիս է, կորչում է: 

Դրան գումարած, եթե հաշվենք, որ ինքը տարվա սկզբից վճարում է այդ 100 հազար դրամը, սառեցնում է, չէ՞, գումարը: Մենք գիտենք, չէ՞, որ այս երկրում ավանդ կա, եթե ձեռքդ անիմաստ 100 հազար դրամ ունես, կարող ես դնել ավանդ, տարեվերջին դա կդառնա 115 հազար, այդ սառեցված փողի տոկոսն էլ պարտավոր ես դու հաշվել։ Այսինքն՝ ըստ էության բոլորը մանիպուլյատիվ թվեր են, իսկ իրական արժեքը, չզարմանաք, բայց հավաստիացնում եմ ձեզ՝ գերազանցում է 200 դրամը։

Մասնագետի խոսքերով․

-Դարձյալ մի կարևոր դրվագ եմ ուզում շեշտեմ. եթե գործ ունենք այսօրվա ցանցի հետ, այլ ոչ թե բարեփոխվածի, այսօրվա ցանցով 94 տոկոս առանց տեղփոխերի է, այսինքն՝ Ա կետից նստում ես, Բ կետում իջնում, նոր ցանցով՝ տեղփոխերը շատանում են, 40 տոկոսն է առանց տեղփոխի, նոր ցանցով ունենք երեք տեղփոխով, այսինքն՝ մի մարդը Ա կետից Բ կետ հասնելու համար չորս տրանսպորտ է փոխելու։ 

Եթե անգամ հաշվում ես ամենացածր տարիֆով՝ տարեկան 110-ով, այդ դեպքում հաստատ կսպառես, որովհետև նստում ես ու շատ ես գնում, դուրս է գալիս՝ մեկ ուղևորափոխադրումը 440 դրամ, այսինքն՝ նրանք հատուկ ստեղծում են շիլաշփոթ, որ ոչ մասնագետները մնան ֆոկուսի տակ։ 

Նոր ցանցով մենք ունենալու ենք մինչև երեք տեղփոխ, այսինքն՝ այս սակագնային համակարգը եթե այսօրվա ցանցի համար է, մարդիկ օրվա մեջ մեկ անգամ գնալու են աշխատանքի, մեկ անգամ վերադառնան, նրանց օրվա մեջ երեք անգամ պետք չէ, արդյունքում՝ նրանց համա տրանսպորտը դառնում է 44, թող անի՝ 50 ուղևորափոխադրում ամսական, 60-ը 50-ից հաշվեք՝ քանի՛ տոկոս է ավելի, այսինքն՝ ինքն ավելի վճարել է 20 տոկոս, հիմա այդ ավելի վճարած 20 տոկոսը բերեք այդ 180-ի վրա ու կտեսնեք, որ ստացաք 200 դրամը գերազանցող գումար։ Պատկերացրի՞ք՝ ինչպես են խաբում մարդկանց։

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը