Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում. Կոպիրկին

Միջազգային

Ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու առումով։ Այս մասին Radio Sputnik-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Չնայած այն քննադատություններին, որոնք մենք հաճախ ենք լսել և շարունակում ենք լսել մեր խաղաղապահների հասցեին, նրանք իսկապես շատ մեծ, շատ կարևոր դեր են խաղացել հենց այն գործառույթների շրջանակներում, որոնք իրենց փոխանցվել են որպես խաղաղապահ ուժ, ոչ թե օկուպացիոն ուժ, սա չպետք է շփոթել, այլ խաղաղապահ ուժ»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

 

ՌԴ դեսպանի խոսքով՝ ռուս խաղաղապահները լավ են գլուխ հանել և շատ բարեխղճորեն կատարել են իրենց վերապահված գործառույթները։

 

«Եվ Լեռնային Ղարաբաղի կյանքում կայունության, կարգուկանոնի պահպանման և օգնության տրամադրման գործում մեր խաղաղապահները շատ կարևոր, դրական դեր խաղացին: Ես բացարձակապես համոզված եմ սրանում։ Ցավոք, իրավիճակն ու իրադարձությունների զարգացումն այս հունով գնաց։ Ես չեմ խորանա վերլուծության մեջ, թե ինչու դա տեղի ունեցավ: Սա առանձին և շատ բարդ հարց է։ Բայց ես կրկնում եմ, որ կարծում եմ, որ անարդար է մեղադրել խաղաղապահներին իրենց գործառույթները, խնդիրները չկատարելու համար»,- ասել է նա։

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ անցյալ տարվա սեպտեմբերի ողբերգական իրադարձությունների ժամանակ հենց ռուս խաղաղապահներն էին «զգալի ներդրում ունեցել նրանում, որ բնակչությունն իրեն ավելի ապահով զգա»։

«Այս գործողության ընթացքում հազարավոր մարդիկ ապաստան գտան խաղաղապահների ճամբարում՝ խաղաղապահների դիրքերում։ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած այն սարսափելի պայթյունից հետո, երբ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, մեր խաղաղապահները շատ կարևոր դեր ունեցան մարդկանց տարհանման գործում։ Մեր ուղղաթիռի օդաչուներն իրականացրել են նաև վիրավորների տեղափոխումը Հայաստանի տարածք, որպեսզի նրանք տեղավորվեն հիվանդանոցներում։ Այսինքն՝ խաղաղապահներն իրոք ամեն ինչ արել են իրենց կողմից՝ խաղաղ բնակչությանն օգնելու համար»,- նշել է նա։

 

Սերգեյ Կոպիրկինը նշել է նաև, որ ռուս խաղաղապահները դրական դեր են խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հնարավոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու առումով։

 

«Ինչ վերաբերում է այժմ կոնկրետ գործառույթներին ու խնդիրներին, կարծում եմ, որ դա ներառում է աջակցություն օրինականության պահպանման, լքված գույքի անձեռնմխելիության և Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական ժառանգության անվտանգության ապահովման գործում։ Որքան հասկանում եմ, այս թեմաների շուրջ երկխոսություն կա ադրբեջանական կողմի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի տարածքի մաս, ինչպես ճանաչվել է նաև հենց Հայաստանի կողմից»,- ասել է դեսպանը։

 

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը