Ինչ է սպասվում 15 զինվորի հրդեհի գործով նիստերին. Աղմկահարույց գործերով մանրամասներ է ներկայացնում փաստաբան Գուրգեն Ներսիսյանը

Իրավական

Ազատի զինվորական կացարանում մի գիշերում մոխրացած 15 զինվորների գործը, թեեւ արդեն դատարանում է, այնուամենայինվ զինվորների ծնողները, պաշտպանական կողմը, մեղադրյալների փաստաբանները, շարունակում են թերահավատորեն մոտենալ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին եւ քննության առանցքում դրված պաշտոնական վարկածին։ Ինչպե՞ս է գնահատում գործով ձեռք բերված ապացույցները, ի վերջո գործով կա՞ հիմնավոր ապացույց, որը փաստում է պաշտոնական վարկածի ճշմարտացիությունը գործով անցնող մեղադրյալ, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ գործով մեղադրյալ, թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Ներսիսյանից, ով նախ նկատեց.

-Ենթադրյալ հանցագործության դեպքի առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո նախաքննական մարմինը պետք է առաջ քաշի բոլոր հնարավոր ողջամիտ վարկածները և քննության առնի դրանք: Ի վերջո բոլոր հնարավոր տարբերակները բացառելուց հետո վարույթն իրականացնող մարմինը կանգ է առնում այն վարկածի վրա, որը ճանաչվում է ապացուցված ու պաշտոնական: Այդ գործով դատավարությունն իրականացվում է հրապարակայնորեն և նույնիսկ ուղիղ հեռարձակվում է: Եթե հետևել եք, ապա երևի նկատել եք, որ թեև գտնվում ենք ապացույցների հետազոտման սկզբնական փուլում, բայց դատարանում  հարցաքննված անձինք այնպիսի հակասական, իրարամերժ, հաճախ խուսափողական ու անբովանդակ ցուցմունքներ են տվել, որ դրանց գնահատման ընթացքում անընդհատ սկսում են ծագել անպատասխան հարցեր: Բնականաբար այդպիսիք առաջանում են առաջնահերթ տուժող կողմի համար: Իհարկե կան դեպքի հանգամանքներին առնչվող որոշակի ապացույցներ, սակայն անընդհատ բացակայում են այն կարևորագույն դետալները, որոնք պետք է ամբողջացնեն պատկերը և վերականգնեն իրադարձությունների զարգացման հաջորդականությունը: Հաշվի առնելով այդ գործով զգացմունքայնության աստիճանը, զերծ կմնամ հավելյալ գնահատականներից, պետք է դատարանում համբերատար հետազոտվեն ապացույցները, որից հետո միայն հնարավոր կլինի վերջնական գնահատականներ տալ և եզրահանգումներ անել:

-Ձեր պաշտպանությանն է վստահված նաեւ Էկոնոմիկայի նախարարության վերջին աղմկոտ գործով անցնող՝ նախարարության գուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության պետ Տարոն Մարտիրոսյանի պաշտպանությունը։ Ի վերջո, ինչն՞ է դրված վերը նշված քր․ գործի հիմքում։

– Այո, Տարոն Մարտիրոսյանի պաշտպանությունն իրականացնում է «LSA» փաստաբանական գրասենյակում, իմ և փաստաբան Արսեն Սարդարյանի կողմից: Նախաքննական գաղտնիք բացահայտելուց խուսափելու համար ընդամենը կասեմ, որ Տ.Մարտիրոսյանը չի կատարել այն արարքը, որը նրան մեղսագրվում է, նա որևէ իրավախախտում թույլ չի տվել, դրանում կարելի է համոզվել ընդամենը ՀՀ Կառավարության 2019թ. թիվ 361-Լ և 2022թ. թիվ 927-Լ որոշումների, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրով սահմանված մոնիթորինգն իրականացնելու կարգը սահմանող՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2022թ. թիվ 176-Լ հրամանի պարզ ուսումնասիրության արդյունքում: Ավելին, նա հանդիսացել է Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներից այն առաջամարտիկը, որը անընդհատ բարձրաձայնել է գյուղատնտեսական ծրագրերի հետ կապված խնդիրները և պայքարել դրանք շտկելու ուղղությամբ: Այդ ամենը ոչ թե բանավոր, այլ գրավոր տեսքով էր արել: Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ Տ.Մարտիրոսյանի այդ մտահոգությունները մշտապես ընդունվել էին Էկոնոմիկայի նախարարի կողմից և նույնիսկ վերջինիս կողմից կամ նրա հանձնարարությամբ մի քանի անգամ գրություններ են ուղարկվել իրավապահ մարմիններին: Այն խնդիրները, որոնք այսօր ողջամտորեն ներկայացվում են քննչական կոմիտեի կողմից, ամբողջությամբ բարձրաձայնվել էին Տ.Մարտիրոսյանի կողմից՝ դեռևս կառավարության որոշման նախագծման փուլում, գրավոր առաջարկությունների տեսքով:

Տ.Մարտիրոսյանի գործով մենք արդեն բողոքներ ենք ներկայացրել ինչպես Գլխավոր դատախազին, այնպես էլ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, բողոքարկվելու է նաև Տ.Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին հակակոռուպցիոն դատարանի որոշումը: Առայժմ եկեք սահմանափակվենք այսքանով:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)