«ԵՍ ԱՌԱՋԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ ԵՄ ԿԱՆԳՆԱԾ, ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Սպորտ

Վերջերս Մոլդովայում կայացած «Տուդոր Յուբիրչուի» անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարի ժամանակ փայլուն են հանդես եկել մեր երիտասարդ ըմբիշները, նվաճելով 6 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալ են նվաճել Հայկ Գասպարյանը /57կգ /, Տիգրան Բունիաթյանը /61կգ/, Անդրանիկ Ավետիսյանը /65կգ /, Նարեկ Նիկողոսյանը /74կգ /, Ռազմիկ Եփրեմյանը /86կգ /և Հենրիկ Հայկյանը 125կգ /։Բրոնզե մեդալ են նվաճել Արման Մուսիկյանը /65կգ /և Նարեկ Գրիգորյանը /79կգ /։

Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ոսկե մեդալակիր, պատանիների Եվրոպայի չեմպիոն, 18-ամյա ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց մրցաշարն ու հաղթանակը. «Մրցաշարը շատ լավ անցավ։ Հանդես եկա 74 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս գոտեմարտ ունեցա ու հաղթեցի բոլոր մրցակիցներիս։ Այնպես ստացվեց, որ մրցակիցներս բոլորը մոլդովացի էին, թեև մրցաշարին մասնակցում էին նաև Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի ներկայացուցիչներ։ Այս հաղթանակը ինձ մեծ ոգևորություն տվեց Հայաստանի առաջնությունից առաջ, որպեսզի լավ պատրաստվեմ ու ապրիլին Հայաստանի առաջնության ժամանակ էլ կարողանամ հաղթել։

- Նարեկ, ինչպիսին էր անցած մարզական տարին քեզ համար։

- Կարող եմ ասել, որ շատ հաջող տարի էր ինձ համար։ Հունիսին մասնակցել եմ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած պատանիների Եվրոպայի առաջնությանը ու հաղթել։ Չորս գոտեմարտ եմ ունեցել, առաջինը հաղթեցի ազգությամբ վրացի, հետո ադրբեջանցի, ապա գերմանացի, եզրափակչում էլ ռուս մրցակցիս։ Ամենադժվարը անցավ ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտը։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, որ կարողացա մեր երկրի դրոշը ծածանել այլ երկրում, շատ հպարտ էի, որ ես առաջին հորիզոնականում եմ կանգնած, իսկ ադրբեջանցին ավելի ցածր հորիզոնականում։ Հաղթանակս նվիրեցի մեր բոլոր զինվորներին։

- Իսկ այս տարվա ծրագրերի մասին ինչ կասես։

- Տարվա ծրագրերի մասին կարող եմ ասել, որ եթե Հայաստանի առաջնությանը հաղթեմ, կկարողանամ մասնակցել նաև Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։ Սպորտով սկսել եմ զբաղվել 8 տարեկանից։ Պարապմունքներս անցկացնում եմ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։ Անձնական մարզիչներս են Արշակ Հայրապետյանը և Վարուժան Գաջոյանը։ Այժմ էլ չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց ըմբշամարտի։

- Նարեկ, իսկ ինչ խորհուրդ կտաս սպորտով նոր զբաղվողներին։

- Խորհուրդ կտամ քրտնաջան պարապել, միայն դրա շնորհիվ կարող են հասնել մեծ հաջողությունների, նվաճումների։ Բոլոր մարզիկներն էլ տքնաջան պարապում են ու հասնում հաջողության։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին, միշտ հաղթական լուրերի մասին նյութեր տպագրվեն Ձեր թերթի էջերում։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում