Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանիում մանդատից զրկվածներին

Ներքաղաքական

Երեւանի ավագանու արտահերթ նիստով՝ իրար հետ համագործակցության հուշագիր ստորագրած «Քաղաքացիական պայմանագրին» եւ «Հանրապետություն» կուսակցությանը հաջողվեց ձերբազատվել ընդդիմադիր երեք ավագանու անդամներից՝ «Հանրային ձայն»-ից կորզած երկու ձայների շնորհիվ:

Այսպիսով՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունից անհարգելի բացակայությունների պատճառաբանությամբ` մանդատից զրկվեցին Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն: Նրանց փոխարեն՝ ըստ էության, մանդատ կվերցնեն նախընտրական ցուցակում գրանցված հաջորդ երկու ավագանու թեկնածուները՝ մանկավարժ, պատմաբան-ազգագրագետ, թանգարանագետ Սուսաննա Մելիքյանը եւ տնտեսագետ, կառավարման մասնագետ Արմենակ Դանիելյանը: Իսկ «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու մանդատից զրկված Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին կփոխարինի «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Վահագն Իսոյանը:

Ի դեպ, հատկանշական է այն, որ քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ստեղծված իրավիճակից ոչ միայն առանց կորուստների, այլեւ դեռ մի բան էլ շահած ու ուժեղացած դուրս եկան «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունները: ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու համար դիմած Նարե Սոսեի մանդատը, թերեւս «Մայր Հայաստան»-ի համար արդեն կորսված էր, իսկ Սոնա Աղեկյանը՝ շատ հարցերում անդրդվելի էր, ճակատ ճակատի պայքարող, ինչը ավելորդ գլխացավանք էր: Իսկ «Ազգային առաջընթաց»-ին Հայկ Մարությանն այլեւս պետք չէր, քանի որ վերջինս մտադիր է նոր կուսակցություն ստեղծել, մյուս կողմից էլ մի ամբողջ կուսակցություն ստիպված էր հաշվի նստել նրա հետ: Մինչդեռ այս դեպքում՝ շանս ունեն ինքնուրույն գործելու:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում