Հայկ Մարությանի հայտարարությունը համարում եմ «Քաղաքապետին» հաջորդող «Վարչապետը» ներկայացման սաունթրեկ. Խաչատրյան

Հանդիպում

Երեւանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտը թանկացնելու նախագիծ է ներկայացրել, այն ներառված է փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգում: Եթե նախագիծն ընդունվի, սեպտեմբերի 1-ից քաղաքացիները 100 դրամի փոխարեն վճարելու են ավելի բարձր գին, իսկ հստակ չափ դեռեւս սահմանված չէ, այն կախված կլինի ընտրությունից՝ ի՞նչ տարբերակ կընտրեն քաղաքացիները՝ մեկանգամյա՞, օրակա՞ն, ամսակա՞ն, թե՞ տարեկան վարձավճար: Ինչո՞ւ է մշտապես հարվածի տակ դրվում քաղաքացին, ում աշխատավարձը մնում է նույնը, բայց պարենի, ծառայությունների, այդ թվում՝ արդեն տրանսպորտի թանկացումներ են լինում: Արդյո՞ք կընդվզեն մարդիկ, կլինի՞ պայքար, ինչպես ժամանակին ներկայիս ՔՊ-ականները պայքարում էին տրանսպորտի՝ 50 դրամ թանկացման դեմ… Իսկ սրան զուգահեռ անհանգիստ են անցնում Երեւանի ավագանու նիստերը: Երեք ավագանու անդամ զրկվել են իրենց մանդատներից: Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՔՊ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրած քաղաքական ուժի՝ Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ ԻՐ ԳԻՆԸ, ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՎՃԱՐԵԼ…»

— Դուք նշում էիք, որ տրանսպորտի թանկացում առաջիկայում չի լինի։ Բայց փաստացի տրանսպորտը կթանկանա։ Որքանո՞վ է դա արդարացված:

— Ասեմ, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է, մենք դեռ ուսումնասիրում ենք: Ես համարում եմ, որ նախագիծը դեռեւս լիարժեք չէ, դրա համար այս պահին չեմ մեկնաբանի: Այո՛, ես ասել եմ, որ թանկացում չի լինելու, դա թանկացում չի, դա լինելու է տրանսպորտային ցանցի բարելավում ու բարեփոխում:

— Ի վերջո, որքանո՞վ կթանկանա տրանսպորտը։ Արդյո՞ք քաղաքացիական ընդվզում չի լինի:

— Ո՛չ, չի լինի ընդվզում, որովհետեւ քաղաքացին կտեսնի որակ, կտեսնի արդյունք, բարելավված ու իրեն արժանի տրանսպորտային համակարգ, ինչի արդյունքում էլ կլինեն թանկացումները, ես վստահեցնում եմ, որ թանկացումները կլինեն այն ժամանակ, երբ կունենանք լիարժեք տրանսպորտային ցանց:

— Ներկայիս իշխանության ներկայացուցիչներից ոմանք նախկինում պայքարում էին տրանսպորտի՝ 50 դրամով թանկացման դեմ։ Չե՞ք կարծում, որ մարդիկ էլ ավելի կհիասթափվեն, քանի որ այսօր այդ նույն մարդիկ չեն ընդվզում եւ ավելին՝ տրանսպորտը ոչ թե 50, այլ կրկնակի թանկանալու է:

— Ամեն ինչ ունի իր գինը, եթե մենք ուզում ենք ստանալ որակ, ապա որակ ստանալու համար, պետք է նաեւ պատրաստ լինենք վճարել այդ որակի համար: Ինչի արդյունքում էլ կունենանք որակ, եւ քաղաքացին իրեն արժանի տրանսպորտից օգտվելուց կհասկանա, որ այո՛, պետք է վճարի դրա համար: Թանկացումը չի լինելու մեծ, տեսանելի, միգուցե 50 դրամի չափով: Պետք է տրանսպորտի որակը փոխվի, պետք է ունենաք նոր շարժակազմ, ամեն ինչ ունենանք նոր տրանսպորտային որակի համար, իսկ այն ժամանակ մենք Տարոն Մարգարյանի «հուսահատության գազելների» ժամանակ էինք ուզում տրանսպորտը 50 դրամով թանկացնել, դրանք տարբեր բաներ են:

— Ի՞նչ ասել է՝ որակյալ տրանսպորտային ցանցի ստեղծում։ Ինչպե՞ս է կազմակերպվելու տրանսպորտի որակյալ աշխատանքը:

— Որակյալ տրանսպորտ ունենալու հնարավորություն մենք ունեցել ենք տարիներ առաջ, Մարությանը տուն-տունիկ էր խաղում, երբ մենք ասում էինք՝ շարունակի այն կետից, որտեղ կանգնել է Տարոն Մարգարյանը, իսկ ինքը խաղում էր, դրա համար մենք ունենք այն, ինչ ունենք այսօր: Կունենանք մեծ քանակությամբ տրանսպորտ, երբ անհրաժեշտ քանակը կգա, կունենանք միասնական տոմսային համակարգ, կունենանք համապատասխան կանգառներ, չվացուցակ, եւ այդ ամեն ինչի արդյունքում մարդիկ կհասկանան, թե ինչի՞ համար են վճարում:

«ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԻՆՔՆ ԻՐ ԲԵՐԱԾ ՆԱԽԱԳԾԻ ԶՈՀԸ ԴԱՐՁԱՎ»

— Անդրադառնանք Երեւանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ավագանու երեք ընդդիմադիր անդամ զրկվեցին մանդատից, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Սա անձնական հաշվեհարդա՞ր էր:

— Այո, երեք ավագանու անդամ զրկվել են մանդատներից, այդ թվում նաեւ` Հայկ Մարությանը, ով ստորագրել եւ կողմ էր քվեարկել այդ օրենքի ընդունմանը: Ի դեպ, ես այն ժամանակ, որպես ընդդիմադիր ավագանու անդամ, դեմ եմ եղել այդ նախագծին, իսկ Հայկ Մարությանը ինքն իր բերած նախագծի զոհը դարձավ: Ո՛չ, չկա անձնական որեւէ հաշվեհարդար, սա օրենքի պահանջ էր, ինչը կիրառվել է, ինչը լինելու է շարունակական, որովհետեւ այդ մանդատը տված է երեւանցիներին ծառայեցնելու համար, այլ ոչ թե ուղղակի հաճույքի համար օգտագործելու:

— Հայկ Մարությանը նշել է, որ չի հեռանալու քաղաքականությունից։ Ավելին՝ վարչապետի թեկնածու է առաջադրվելու։ Ձեր գնահատականներով՝ որքանո՞վ դա նրան կհաջողվի:

— Հայկ Մարությանի հայտարարությունը ես համարում եմ «Քաղաքապետին» հաջորդող «Վարչապետը» ներկայացման ուղղակի սաունթրեկ եւ ոչ ավելին: Հայկ Մարությանը դրանից ավելին չի կարող՝ անվճար հնարավորություն էր իր ապագա ներկայացման «ռեկլամի» համար:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը