Դատական համակարգից դժգոհություն կա ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների կողմից. Ալեն Սիմոնյան

Իրավական

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից։ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։

ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է ունեցել վիրավորանք կամ զրպարտություն, միևնույն ժամանակ խ՛ուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց։ «Խոսքը պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակում դնելու մասին չէ: Բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը չի փոխհատուցվում»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ բազմաթիվ այդպիսի գործեր կան, նաև իր կողմից ներկայացված հայցերի դեպքում, երբ դատարանը փոխհատուցման նվազագույն շեմն է սահմանում: Նա ԲԴԽ նախագահին հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԱԺ նախագահին առնչվող գործերի հետ կապված գնահատականներից զերծ կմնա, որ դա որևէ կերպ չընկալվի որպես ԲԴԽ-ից ճնշում դատավորների վրա: ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, երևի իմ խաչը ծանր է։ Հայաստանում գրեթե թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ: Բայց հասկանում եմ, որ Դուք չեք կարող պատասխանել՝ Ձեր իսկ կողմից նշված պատճառով»:

Այնուամենայնիվ Կարեն Անդրեասյանը տեսական վերլուծություն արեց. «Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակն իրեն տվել եք դուք՝ օրենսդիրը: Ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Կարելի է այդ ներքին շեմի որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատարանին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»:

Ըստ ԲԴԽ նախագահի՝ դա կարող է անել նաև Վճռաբեկ դատարանը: Անդրեասյանը վստահեցրեց, որ ինքը, ԲԴԽ-ն պատրաստ են հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու այդ հարցեր: Նա նկատեց՝ ԱԺ դահլիճում անընդհատ հնչում են հարցեր, դժգոհություններ, մտահոգություններ՝ կապված դատական համակարգի հետ:

«Այո, դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն, կա դժգոհություն ոչ միայն իմ, այլ նաև մեր բազմաթիվ քաղաքացիների կողմից»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը կրկնեց Արդարադատության նախարարի այն միտքը, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա նաև հնարավորություն՝ քննարկման դնել այդ գործողությունը: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն: «Դատավորները նույնպես պետք է իմանան, որ իրենց որևիցե որոշում՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, չի անտեսվելու, մեր քաղաքացիներն այդ որոշումների հետևից գնալու են»,-նշեց Սիմոնյանը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում