Մեծ եղբորից օգնության ձեռք խնդրելն ամոթ չի, ամոթը պոռոտախոսությամբ ամեն ինչ կորցնելն է. Այվազյան
Ներքաղաքական«Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ուժերը փորձում են ներքաղաքական օրակարգով այս ծանր իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել։
Այնինչ ներքաղաքական օրակարգով դա անելը հնարավոր չի։ Այս ծանր իրավիճակից կարելի է դուրս գալ միայն արտաքին քաղաքական օրակարգով։ Ամիսներ առաջ, Ռուսաստանից շատ հեռու գնտվող աֆրիկյան Նիգեռը իրեն թալանող երկար տարիների ֆրանսիական լծից ոչ թե ներքաղաքական օրակարգով ազատագրվեց, այլ արտաքին՝ Ռուսաստանից օգնություն խնդրելով։ Մեծ եղբորից օգնության ձեռք խնդրելն ամոթ չի, ամոթը պոռոտախոսությամբ ամեն ինչ կորցնելն է», - գրել է «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

