Մի խայտառակեք ձեզ. քաղաքացու կոչը՝ հակաեկեղեցական ակցիան թույլատրած Վաղարշապատի փոխքաղաքապետին

Ներքաղաքական
Քաղաքացի ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ դիմել է Վաղարշապատի համայնքապետին փոխարինող առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանին:
 
«Տեղեկացա ձեր փետրվարի 6-ի որոշման մասին։ Դուք համաձայնություն եք տվել, որպեսզի ոմն ԱՄՆ-ից ժամանած աղանդավոր Ա. Դովլաթյան փետրվարի 24-ին Էջմիածնում հանրահավաք կազմակերպի։

Նախ, եթե այնպես է ստացվել, որ դուք պատահական հայտնվել եք այդ պաշտոնում, ապա աշխատեք ձեր գրագիտության վրա ու մի խայտառակեք ձեզ։ Դուք ստորագրում եք մի փաստաթղթի տակ, որի ձեւակերպումն արդեն իսկ սխալ է։ Ամոթ է իհարկե, որ դուք դա չգիտեք՝ այն էլ աշխատելով մեր հոգեւոր մայրաքաղաք Էջմիածինում։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին երբեք չի ունեցել «Հայաստանյաց թեմ» խոսույթը։ Ձեր կողմից նշված անձը ոչ դպիր է, ոչ էլ ՀԱԵ հետեւորդ։

Այսինքն՝ դուք տվել եք համաձայնություն, որ Հայաստանի Սրբավայր Էջմիածնում աղանդավորը հանրահավաք անցկացնի։ Արդեն իսկ պարզ է, որ դուք ծանոթ չեք Սուրբ գրքին, այլապես ձեր մասին այնտեղ կարդացած կլինեիք ու կիմանայիք, թե ինչ է ասում Աստված եւ ինչ պատիժ է սպասում ձեզ:

Երբ դուք համաձայնություն եք տալիս մի անձի, ով հանրահավաք է կազմակերպելու, ձեզ հետաքրքիր չէ՞, թե ո՞վ է այդ անձը: Այդ աղանդավորն օրեր առաջ համացանցում տեսաուղերձով էր հանդես եկել եւ բոլորին փետրվարի 24-ին հրավիրում էր Էջմիածին՝ բողոքի ակցիայի մասնակցելու, իսկ նպատակը՝ Վեհափառ Հայրապետին գահընկեց անելն է: Նա հորդորում էր գալ վրաններով եւ չհեռանալ այնտեղից՝ մինչեւ իրենց նպատակին չհասնեն։

Դուք տեղյակ չե՞ք։

Իսկ հիմա ասում եք, որ այդ աղանդավորը գալիս է Էջմիածին Հայ Առաքելական Սուրբ եկեցեցու եւ Հայ ժողովրդի հոգեւոր արժեքների պահպանության թեմայով հանրահավաքի։ Դուք լո՞ւրջ եք ասում։ Մնում էր ասեիք, որ այդ թեմայով ԴԱՍԱԽՈՍՈՒԹՈՒՆ է կարդալու հրապարակում:

Եթե սա էլ չգիտեք, ուրեմն՝ ասեմ։ ՀԱԵ ունի իր հոգեւոր դասը՝ սարկավագից մինչեւ կաթողիկոս, եւ արդեն մի քանի դար է այդ հոգեւորականներն են պահում եւ պաշտպանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին եւ Հայ ժողովրդի հոգեւոր արժեքներն, այլ ոչ թե հավատացյալները կամ առավել եւս աղանդավորները։

Խորհուրդ կտամ ձեզ՝ եթե ի վիճակի եք, վերանայել ձեր իսկ կողմից հաստատված որոշումը։ Նշում եմ «ի վիճակի եք», քանի որ այդ հանրահավաքին մասնակցող մոլորյալներն, իրենց նեղ շրջանակում ասում են, որ իրենք պետական մասշտաբի «добро» ունեն։

Ամեն դեպքում, որպես քրիստոնյա, գիտեմ, որ այս աշխարհի վրա չկա պաշտոն, որի համար կարելի է խայտառակվել կամ մտնել մեծ մեղքի տակ՝ նույնիսկ եթե ձեզ մեղքի տակ ընկնել պարտադրվի երկրի առաջին դեմքի հրամանով։ Դուք դեռ երիտասարդ եք եւ մի ամբողջ կյանք կա ձեր առջեւ։ Չկա ու չի եղել աշխարհում մի իշխանություն, որը տիրել է հավիտյան, անգամ աշխարհի ամենահզոր ու դաժան բռնապետերի իշխանությունն ունի վերջ։ Հիշեք եւ հետեւություն արեք՝ հավիտյան է միայն Աստված։

Ուրեմն, ձեր ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ պաշտոնում փորձեք ապրել եւ աշխատել այնպես, որ հաջորդ իշխանության գալուց հետո, ստիպված չլինեք խայտառակությունից փրկվելու համար լքել ձեր հայրենիքը։

Եվ քանի որ կռահում եմ, որ ո՛չ Աստծո խոսքին եք ծանոթ, ո՛չ եկեղեցու կանոններին, ավելացնեմ. չկա ու չի լինելու, ոչ մի պետական կառույց կամ պաշտոնյա, նախագահ կամ վարչապետ, կամ էլ ՀՀ քաղաքացի, ով իշխանություն ունենա ընտրելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոս, առավել եւս գահընկեց անի նրան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովի անդամների կողմից եւ մի փորձեք ձեր աշխարհիկ ընտրությունները ներմուծել նաեւ այստեղ։

Սա ասում եմ ձեզ որպես ի գիտություն», - շեշտել է Ա. Սնդոյանը:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը