Իշխանությունը փորձում է ուրանալ նաեւ Հայոց երրորդ հանրապետության պետականության հիմքերը. Մինասյան

Ներքաղաքական

Ըստ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի` ոչ միայն Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, այլ Ադրբեջանի Սահմանադրությունում ու փաստաթղթերում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն։ Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց, որ նախ լավ կլինի որեւէ անձ ՔՊական շրջանակներում պատասխանի` ի՞նչ են ասել Ադրբեջանին:

— Որեւէ մեկը բովանդակային առումով ոչինչ չի ասում: Ես ենթադրում եմ` կա՛մ իրենք ոչինչ չեն ասել, կա՛մ չեն տիրապետում ադրբեջանական սահմանադրական կարգավորումներին եւ փաստաթղթերին։ Օրինակ` Ադրբեջանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է ադրբեջանական առաջին կեղծ հանրապետության հենքի վրա: Ադրբեջանի առաջին հանրապետությունը չի ունեցել միջազգայնորեն ճանաչված որեւէ տարածք կամ սահման, ավելին` երբ նրանք դիմում էին Ազգերի լիգային՝ 112 հազար քկմ տարածքով՝ ներառյալ Հայաստանի ու Վրաստանի տարածքների զավթման առաջարկով, Ազգերի լիգան ուղղակի մերժեց մեր ու Վրաստանի դիմումի հիման վրա։ Ասաց՝ դուք ներկայացրել եք այլ ազգերի, այլ ժողովուրդների տարածքները որպես ձեր տարածքներ։ Այս պարտությունն ու կորուստները բերած իշխանությունն անընդհատ զիջման է գնում, ինքն ի՞նչ պահանջ է ի վիճակի ներկայացնել կամ որ պահանջեց, իրեն ո՞վ է բանատեղ դնում։ Նիկոլ Փաշինյանի ասածն այսօր Ալիեւը պետք է անի՞։ Կարող է անել, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելուն ուղղված քայլ է, անձնական խնդրանք է։ Բայց պետականության, ՀՀ, Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության պաշտպանության դիրքերից այս մարդն ունակ չէ ոչինչ անել: Այնպես որ, անկախ նրանից, թե իշխանությունները ինչ կասեն, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը հիմա վերաձեւակերպված է, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, իր անժամանցելի իրավունքներից, նույնիսկ հազար անգամ, եթե համոզված ես, որ դա լավ բան է, չպետք է անես։ Եթե քո թշնամու ասածն անում ես, նշանակում է՝ ենթարկվում ես իր խաղի կանոններին։ Սարսափելի է դիտարկել, որ այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ նաեւ հայոց Երրորդ Հանրապետության պետականության հիմքերը։ Շենքը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա՝ Անկախության հռչակագրում արտաբերված ազգային իղձերի, նպատակների, մեր պատմական անցյալի, մեր ու սերունդների իրավունքների ամրագրված, միջազգային չափանիշով հաստատված սկզբունքների վրա։ Դա հիմքն է, հիմա իրենք ասում են՝ բերեք այդ հիմքը փոխենք։ Եթե դու հիմքը փոխում ես, նշանակում է, շենքը քանդում ես։ Չես կարող հիմքը փոխել, շենքը թողնել, պետք է շենքը քանդես։ Դա նշանակում է վերացնել Երրորդ Հանրապետությունը։ Այսօրվա իշխանությունը գնում է դրան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում