Ավագանու հինգ անդամի ճակատագիր կախված է «դավաճաններից»

Ներքաղաքական

Երեւանի ավագանին ՔՊ-ական եւ «Հանրապետություն» խմբակցության նախաձեռնությամբ պատրաստվում է վաղը կայանալիք նիստում քվեարկության դնել ավագանու  հինգ անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը: Քաղաքային իշխանության թիրախավորած հնգյակն է` «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Հայկ Մարությանը եւ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը, Գեւորգ Ստեփանյանը, Նարինե Հայրապետյանը ու Զարուհի Փոստանջյանը:

Ըստ էության, վերոնշյալ ավագանու անդամների հետագա պաշտոնավարման հարցը կարող է իրենց համար դրական ելք ունենալ միայն այն դեպքում, երբ կայանալիք նիստին քվորում չապահովեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցությունների միասնական կամքը: Այսինքն` նիստը բոյկոտեն «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան» եւ «Հանրային Ձայն» խմբակցության բոլոր անդամները: Սակայն, ձեռքերը ծալած չի նստում նաեւ քաղաքային իշխանությունը: Ինչպես «Ազգային առաջընթաց»-ի, այնպես էլ «Հանրային Ձայն»-ի ղեկավարությունից ահազանգում են առկա ճնշումների մասին` ավագանու անդամների նկատմամբ:

Այսպիսով` «Ազգային առաջընթաց»-ը հայտարարել է վաղվա նիստը բոյկոտելու մասին, «Մայր Հայաստան»-ը եւս կոչ է արել համընդհանուր բոյկոտի: Իսկ «Հանրային Ձայն» խմբակցության քաղաքական առաջնորդ Վարդան Ղուկասյանը, որը հայտարարել է ԴՈԿ անունով կուսակցություն ստեղծելու մասին, նշել է, որ իրենց խմբակցությունն այլեւս չի մասնակցելու Երեւանի ավագանու ոչ մի նիստի: Թերեւս գնդակը մնում է «դավաճանների» դաշտում, որոնք երեք ընդդիմադիր խմբակցություններից կարող են չենթարկվել իրենց քաղաքական ղեկավարությանը եւ տեղավորվել իշխանական գրպաններում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում