Ինչ է կատարվում Ավդեեւկայում

Վերլուծություն

­Շա­րու­նա­կում է իր վրա մեծ ու­շադ­րութ­յուն գրա­վել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, որ­տեղ այս օ­րե­րին ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րը կա­րող են հան­գու­ցա­լու­ծու­մա­յին դառ­նալ ողջ պա­տե­րազ­մի հա­մար՝ դրա­նից բխող հե­ռան­կար­նե­րով հան­դերձ: Ու այդ թվում, ա­ռաջ­նա­յին տե­ղում են ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հիմ­նա­կան ա­ռանցք դար­ձած Ավ­դեեւ­կա­յում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը:

Այս­պես, ե­րեկ եւս, ինչ­պես վեր­ջին օ­րե­րին ռու­սա­կան բա­նա­կը շա­րու­նա­կում է ակ­տիվ եւ հա­ջող հար­ձա­կու­մը Ավ­դեեւ­կա­յի հյու­սի­սա­յին գո­տում: Ա­վե­լի վաղ ռու­սա­կան ու­ժե­րը մի շարք հա­ջող հար­ձա­կո­ղա­կան օ­պե­րա­ցիա­նե­ր ի­րա­կա­նաց­րին քա­ղա­քի հա­րա­վա­յին հատ­վա­ծում՝ վե­րահս­կո­ղութ­յան տակ առ­նե­լով այն պաշտ­պա­նա­կան գո­տին, ո­րը կա­ռուց­վել է 2014թ.-ի պա­տե­րազ­մից սկսած: Ուկ­րաի­նա­կան ու­ժե­րը կենտ­րո­նա­ցան հա­կա­հար­ձա­կում­նե­րի վրա՝ հաս­կա­նա­լով, որ այդ կո­րուս­տը ծանր հե­ռան­կար­ներ է խոս­տա­նում: Եվ ա­հա այդ պա­հին ռուս­նե­րը հար­ձակ­ման հիմ­նա­կան ուղ­ղութ­յու­նը տե­ղա­փո­խե­ցին հյու­սիս՝ կա­րող­նա­լով ճեղ­քել ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յու­նը Ավ­դեեւ­կա­յի պաշտ­պա­նութ­յան ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րից մե­կի՝ կոկ­սա­քի­միա­կան գոր­ծա­րա­նի հա­րե­ւա­նութ­յամբ՝ դուրս գա­լով գոր­ծա­րա­նի հա­րա­վա­յին հատ­ված, ո­րը նաեւ քա­ղա­քի կենտ­րո­նա­կան գո­տին է (քար­տե­զում): Շա­րու­նակ­վող հար­ձա­կում­նե­րի արդ­յուն­քում ռու­սա­կան ու­ժե­րը հա­սան (ե­րեկ կե­սօրվա դրութ­յամբ) ար­տա­քին աշ­խար­հի հետ Ավ­դեեւ­կա­յի կապն ա­պա­հո­վող մայ­րու­ղուց 6-7 հար­յուր մետր հե­ռա­վո­րութ­յան վրա: Այ­սինքն, տե­ղա­շար­ժը մայ­րու­ղիով գրե­թե անհ­նար է, ո­րը կտրուկ սահ­մա­նա­փա­կում է Ավ­դեեւ­կա­յի կենտ­րո­նա­կան եւ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յամբ գտնվող հիմ­նա­կան ու­ժե­րի մա­տա­կա­րա­րում­նե­րը՝ նրանց դնե­լով դա­տա­պարտ­ված վի­ճա­կում:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ի­րա­վի­ճակն էր, կրկնենք, ե­րեկ կե­սօ­րի դրութ­յամբ: Իսկ դա մեկ բան է նշա­նա­կում. ե­թե ուկ­րաի­նա­կան հրա­մա­նա­տա­րութ­յու­նը վի­ճա­կը շտկե­լու ինչ-որ ար­տա­կարգ մի­ջո­ցա­ռում­ներ չկա­րո­ղա­նա ի­րա­կա­նաց­նել, ին­չի հնա­րա­վո­րութ­յու­նը տե­սա­նե­լի չէ, ա­պա ա­ռա­ջի­կա օ­րե­րին կու­նե­նանք այս­պի­սի պատ­կեր: Ավ­դեեւ­կա­յի կենտ­րո­նա­կան եւ հա­րա­վա­յին հատ­ված­նե­րում գտնվող ուկ­րաի­նա­կան ու­ժերն ա­ռանց այդ էլ ծան­րա­գույն վի­ճա­կում էին: Մի կող­մից, ռուս­նե­րի հա­ջող հար­ձա­կում­նե­րը, մյուս կող­մից՝ պաշտ­պա­նա­կան ռե­սուրս­նե­րի էա­կան սահ­մա­նա­փա­կու­մը ար­դեն իսկ կորս­տի եզ­րին էր կանգ­նեց­րել այդ գո­տին: Բայց այս­տեղ դեռ կան հզոր պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գեր, ո­րոնք կա­ռուց­վել են 2014թ.-ից ի վեր, ընդ ո­րում, հար­յու­րա­վոր մի­լիոն դո­լար­նե­րի ներդր­մամբ: Ու հի­մա, երբ ռու­սա­կան ու­ժերն այդ պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գե­րի թի­կուն­քում են, դրանք պար­զա­պես կորց­նում են ի­րենց պաշտ­պա­նու­նա­կութ­յու­նը: Գու­մա­րած՝ ռե­սուրս­նե­րի նոր սահ­մա­նա­փա­կում­նե­րի՝ հիմ­նա­կան ճա­նա­պար­հի՝ հար­վա­ծի տակ հայտն­վե­լու պատ­ճա­ռով: Ու այս­տեղ կա եր­կու ռեալ տար­բե­րակ: Ա­ռա­ջի­նը, ա­րա­գո­րեն  զոր­քե­րը դուրս բե­րել Ավ­դեեւ­կա­յի կենտ­րո­նա­կան եւ հա­րա­վա­յին գո­տուց՝ ան­կախ այդ ըն­թաց­քում սպա­սե­լի կո­րուստ­նե­րից:  Երկ­րոր­դը, մնալ եւ փոր­ձել կռվել շրջա­փակման վի­ճա­կում, ո­րը են­թադ­րում է ամ­բող­ջա­կան ոչն­չաց­ման հե­ռան­կար:

Այս­պի­սով այն, որ մո­տ ժա­մա­նակ­ներս Բախ­մու­տից հե­տո ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան խորհր­դա­նիշ դար­ձած Ավ­դեեւ­կան ա­մե­նա­մոտ օ­րե­րին կընկ­նի, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Ընդ ո­րում, ի տար­բե­րութ­յուն Բախ­մու­տի, Ավ­դեեւ­կան ու­նի նա­եւ հսկա­յա­կան ռազ­մա­կան-ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն: Այն ողջ ռազ­մա­ճա­կա­տում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան ա­մե­նաա­մուր հան­գույց­նե­րից մեկն է, ո­րից հե­տո նման նոր հա­մա­կարգ կա­ռու­ցե­լու եւ ռուս­նե­րի հե­տա­գա շար­ժը կանգ­նեց­նե­լու` ուկ­րաի­նա­կան շան­սե­րը բա­վա­կա­նին հա­մեստ են: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, սա բա­րո­հա­յո­գե­բա­նա­կան ա­ռու­մով ծան­րա­գույն հար­ված է ողջ ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հա­մար. փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, Ավ­դեեւ­կա­յի ան­կու­մը շղթա­յա­կան ռեակ­ցիա­յի տես­քով կտա­րած­վի ողջ ռազ­մա­ճա­կա­տով մեկ, նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ մեծ խնդիր­ներ, ա­ռանց Ավ­դեեւ­կա­յի էլ, կան գործ­նա­կա­նում բո­լոր հատ­ված­նե­րում: Սա նաեւ ազ­դակ է, որ ռու­սա­կան բա­նա­կը վե­րագ­տել է հար­ձա­կո­ղա­կան մար­տեր վա­րե­լու իր հայտ­նի կա­րո­ղութ­յու­նը. Բախ­մուտն այդ ազ­դա­կը չու­նե­ցավ, այն­տեղ կռվում էր «Վագ­նե­րը», այլ ոչ թե ռու­սա­կան կա­նո­նա­վոր բա­նա­կը: Վեր­ջա­պես, Ավ­դեեւ­կա­յի ան­կու­մը կդառ­նա նաեւ այն վեր­ջին կայ­ծը, ո­րը կպայ­թեց­նի նե­րուկ­րաի­նա­կան ա­ռանց այս էլ գեր­շի­կա­ցած ողջ ներ­քին կյան­քը:

­Կարճ ա­սած, սա այն բե­կում­նե­րից մեկն է, ո­րոնք փո­խում են ողջ պա­տե­րազ­մի ըն­թաց­քը: Եվ կոնկ­րետ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում դա, թե­րեւս, այս պա­հին տե­ղի է ու­նե­նում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=275683&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը