Ի՞նչ կարող էր Ռուսաստանն անել` Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքորոշման դեմ. Նադեին-Ռաեւսկի

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է ՌԴ գիտությունների ակադեմիայի Միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ ՎԻԿՏՈՐ ՆԱԴԵԻՆ-ՌԱԵՎՍԿԻՆ:

— Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը Հայաստանում՝ Արցախի հայաթափումից հետո:

— Ըստ էության, հայաստանյան ներկա իշխանության հույսերն առ այն, որ ինչ-որ մեկը կգա եւ կպաշտպանի ՀՀ անվտանգությունը՝ դրանք լինեն ֆրանսիական զորքերով, թե ամերիկյան, իրականում անհիմն են: Ոչ ոք չի զբաղվելու դրանով: Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերաբերյալ եղած առարկություններին, հիշեցնեմ, որ մեր խաղաղապահները դիտորդներ դարձան Արցախում այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Արցախը՝ որպես ադրբեջանական տարածք: Այդքանից հետո մեր խաղաղապահներն ի՞նչ կարող էին անել, բացի նրանից, որ ապահովեցին Արցախից հայերի անվտանգ էվակուացիան: Ինչո՞ւ եւ ինչի՞ հիման վրա նրանք մերժեցին 1991 թվականի հանրաքվեն, որն իրականացվել էր Խորհրդային միության այն ժամանակվա Սահմանադրության տառին համապատասխան, եւ որով արձանագրվել էր Արցախի դուրս գալը Ադրբեջանի կազմից: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է վերանայվել, բայց առանց Արցախի: Զուտ իրավական տեսանկյունից՝ դրա համար կա լիարժեք հիմնավորում: Սակայն տեսաք, թե ինչ որոշում կայացրեց հայաստանյան ներկա իշխանությունը: Ես 30 տարի փորձում էի Հայաստանի կոլեգաներիս ապացուցել, որ անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախությունը: Հարցնում էի՝ ինչո՞ւ չեք ճանաչում, ասում էին՝ մենք այդ ժամանակ կդառնանք ագրեսոր: Ի՞նչ ագրեսոր, եթե դուք ճանաչում եք անկախությունը, դուք չեք միավորում Արցախը ձեզ, այլ Արցախի ժողովրդի իրավունքն է որոշել՝ ում հետ պետք է լինի՝ անկախ Հայաստանի՞ հետ, թե՞ խնդրի Ռուսաստանին, որ լինի իր անվտանգության երաշխավորը: Սա ժողովրդի իրավունքն էր, եւ ժողովուրդն իր կամքը հայտարարել էր, ուղղակի, իմ կարծիքով՝ ոչ ոք ղեկավարներից բավարար հարգանք չցուցաբերեց նրանց նկատմամբ:

— Կարծում եք` եղե՞լ է շանս` Արցախի անկախությունը ճանաչելու, ինչը չէր հանգեցնի կործանարար հետեւանքների:

— Այդ շանսը եղել է դեռ տարիներ առաջ: 2014 թ. Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանի հետ` հանրաքվեի արդյունքում, Հայաստանը ճանաչե՞ց այդ հանրաքվեի լեգիտիմությունը: Իհարկե` ոչ, բայց չէ՞ որ դուք դաշնակից եք: Ռուսաստանը սկսեց օգնել Սիրիային, մտավ պատերազմի մեջ` նախագահ Ասադի կողմից, եւ իրականում կարողացավ պահպանել նրա իշխանությունը, Հայաստանը` որպես դաշնակից, մասնակից դարձա՞վ: Այո՛, մեկնեցին Սիրիա սակրավորներ, բժիշկներ եւ այլն, բայց չէ՞ որ Ռուսաստանն իր գրեթե ամբողջ` 85 տոկոս թռիչքային կործանիչները, ռմբակոծիչներն անցկացրեց Սիրիայի վրայով եւ ոչ մեկ անգամ: Ու տեսեք արդյունքը, թե ինչպես են այսօր մեր օդաչուները ծայրահեղ հաջող կռվում Ուկրաինայում: Մի՞թե Հայաստանին պետք չէր պրակտիկա ձեռք բերել իրական պատերազմում, մի՞թե այդ դեպքում Ռուսաստանը չէր ընդառաջի իր դաշնակցին: Վստահ եմ` այդ հարցը կարելի էր լուծել, Հայաստանը գոնե փորձ կունենար: Էլ չասեմ, որ այնտեղից սկսվեց պատերազմն անօդաչուներով, որոնց չեն տեսնում ոչ մի ռադար, միայն տեսողական հսկողությամբ է հնարավոր, այն էլ երբ բազաներին են խփում: Սիրիայում եւ Լիբանանում մենք սովորեցինք շարքից հանել թուրքական բարյաքթարները: Իսկ Հայաստանում դրանով զբաղվել ենք մեկ անգամ, երբ արդեն խախտում էին ՀՀ սահմանը, գնում էին դեպի Գյումրի, Մեծամոր: Այդ ժամանակ կարող էր խառնվել Ռուսաստանը, որովհետեւ հատուկ օպերացիան չկար Ուկրաինայում:

— Ասում եք` ի՞նչ կարող էին անել ռուս խաղաղապահները, երբ Հայաստանի իշխանությունը ճանաչեց Արցախը՝ որպես ադրբեջանական տարածք: Բայց մի՞թե Նիկոլ Փաշինյանի բանավոր հայտարարությունը շատ ավելին էր եւ հեշտ ընդունելի` որպես իրողություն, քան առկա փաստաթղթերն ու ԵԱՀԿ Մինսկի նախագահող երկրների ստանձնած պարտավորություններն են:

— Որովհետեւ դա եղել է պաշտոնական դիրքորոշումը Հայաստան պետության: Այո՛, այդ հայտարարությունը հնչել է Եվրոպայում` հավանաբար արեւմտյան եւ ամերիկյան գործընկերների թելադրանքով, որոնք իրենց կամքն են պարտադրում շատ երկրներին, եւ Հայաստանն էլ հայտնվեց այդ իրավիճակում: Բայց ի՞նչ կարող էր Ռուսաստանն անել Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքորոշման դեմ: Անկեղծ ասած՝ ոչինչ: Մեր դիրքորոշումը միշտ եղել է չխառնվել ուրիշ երկրների ներքին գործերին, մինչդեռ ամերիկացիները միշտ են խառնվել յուրաքանչյուր պետության ներքին գործերին: Տեսեք, թե ինչ է կատարվում յուրաքանրչյուր պետությունում, որտեղ նրանք քիթները մտցրել են` Լիբանանում, Իրաքում, Ուկրաինայում: Հեղափոխություններով, հակասահմանադրական քայլերի արդյունքում գալիս են իշխանության նացիստներ: Ընդ որում` սա բավական էժան է իրենց վրա նստում, դրա համար պետք չէ մեծ բանակ այնտեղ տեղակայել եւ այլն, ինչպես Աֆղանստանում: Իսկ Ռուսաստանը չի խառնվում, եւ մենք զերծ ենք մնում` խիստ հետեւելով միջազգային իրավունքին: Իհարկե, հասկանալի է` Ռուսաստանից պահանջը` ոչ ուղիղ միջամտության, գոնե ինչ-որ գործողություն, որ գոնե ինչ-որ կերպ պահպանվեն դաշնակցային հարաբերությունները: Բայց չմոռանանք, որ հենց ամենասկզբում Հայաստանի այս իշխանությունը, երբ եկավ արենա, արդեն ամեն ինչ պարզ էր: Միայն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին հետ կանչելը բավարար էր եզրակացություններ անելու համար, թե ինչի է այս ամենը հանգեցնելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը