Պետական աջակցություն չենք ստանում, ամբողջը ֆեդերացիան է իրականացնում

Սպորտ

«Իրավունքի» զրուցակիցն է Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիայի առաջատար մարզիկ, մարզիչ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող, Աշխարհի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի բազմակի / 15անգամ /Սև գոտի 3-րդ Դան, 26-ամյա ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ։

- Ողջույն, Հովհաննես ։ Ինչպես կամփոփես անցած մարզական տարին:

- Անցած տարին ինձ համար շատ հիանալի, հաջողություններով, նվաճումներով լի տարի էր։ Հայաստանի առաջնությանը հաղթեցի, այնուհետև մասնակցել եմ Լեհաստանում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությանը ու երկու մեդալ նվաճել, թիմային կատա ձևով ոսկե, անհատական կատա ձևով բրոնզե մեդալ։ Հոկտեմբերին էլ մասնակցել եմ Պորտուգալիայի Վիլա Դու Կոնդի քաղաքում կայացած Եվրոպայի 35-րդ առաջնությանը։ 14 պետությունների մեջ ընթացող պայքարում, մեր երկիրը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրեց 5-րդ տեղը, ինչը շատ լավ արդյունք է։ Նվաճել ենք 13 մեդալ 3 ոսկե, 7 արծաթե ու 3 բրոնզե։ Նշեմ, որ մրցակիցներս բավականին ուժեղ էին ռումինացի ու պորտուգալացի էին։ Բնական է, եթե Եվրոպայի առաջնություն է, ուրեմն թույլ մարզիկներ չեն լինի։ Բարդ մրցաշար էր, սակայն կարողացանք հաղթահարել, պիտի շարժվենք առաջ ու երբեք չկոտրվենք։ Ամբողջ ծախսերը ֆեդերացիան է հոգում։ Նշեմ, որ իմ սաներից Շահեն Առաքելյանը կումիտե ֆուգու ձևերից նվաճեց միանգամից երկու ոսկե մեդալ, իսկ Արթուր Խաչատրյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց, Հովհաննես Հովհաննիսյանը , Տիգրան Աբրահամյանը և Դավիթ Կոջամանյանը փոխչեմպիոն դարձան։ Հնչեց մեր երկրի հիմնը, ծածանվեց եռագույն դրոշը, դա իսկապես շատ մեծ հպարտություն էր բոլորիս համար։

- Հովհաննես, հետաքրքիր է թե ինչպիսի մարզաձև է ավանդական Կարատեն, ինչ է իրենից ներկայացնում, մեր երկրում ինչպիսին է զարգացվածությունը:

- Կարատեն, առաջին հերթին երեխաների ֆիզիկական, հոգևոր առաջնության գրավականն է, թե մտքով, թե ֆիզիկապես առողջ, հայրենասեր սերունդ դաստիարակելու համար, առաջնային առողջությունն է, հետո նոր մրցաշարերը, ինչպես ասում են, առողջ հոգի, առողջ մարմին։ Ես այս մարզաձևով սկսել եմ պարապել 10 տարեկանից։ Բազմաթիվ սաներ ունեմ ու շաբաթը 6 օր պարապում ենք տարբեր տարիքային խմբերի հետ։ Կարող ենք համարել, որ այս մարզաձևը մեր երկրում բավականին զարգացած է, ուրախալի է, որ բացի մայրաքաղաք Երևանից, մարզերում էլ շատ մեծ հետաքրքրություն կա այս մարզաձևի նկատմամբ։ Ֆեդերացիայի նախագահը Սուրեն Մաթևոսյանն է, նա ջանք չի խնայում այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու համար։ Նշեմ, որ ես նաև շոտոկան կարատեի Աշխարհի, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն եմ ։ Իսկ ավանդական Կարատեի նպատակն է առողջ սերունդ դաստիարակելը, մարզիկներին ինքնապաշտպանություն սովորեցնելը։ Մենք ապահովված ենք անհրաժեշտ մարզական գույքով, թեև պետական աջակցություն չենք ստանում, ամբողջը ֆեդերացիան է իրականացնում։

- Հովհաննես, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմին։

- Ծառայել եմ Հայոց բանակում, ԼՂՀ Մարտակերտի զորամասում, հետախուզական վաշտում, որպես սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել եմ նաև Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմին, որպես հետախույզ, կամավոր էի մեկնել ռազմաճակատ։

- Հովհաննես, իսկ այս տարվա ծրագրերը որոնք են: 

- Ապրիլին Եգիպտոսում միջազգային առաջնություն կլինի, մայիսին Հայաստանի առաջնությունը ու մի շարք այլ միջազգային առաջնություններ կլինեն, պիտի լավ պատրաստվենք։ Եթե պետական աջակցություն էլ լինի, ավելի լավ կլինի։

- Կարող ես պատմել, որևէ հիշարժան մենամարտի մասին: 

- 2016 թվականն էր, Վրաստանի Բաթումի քաղաքում մասնակցում էի Աշխարհի առաջնությանը, նախ հաղթեցի ադրբեջանցի, ապա թուրք մրցակցիս։ Շատ աննկարագրելի էին իմ զգացողությունները։ Շատ մեծ հպարտություն ապրեցի։ Պատանիներին էլ խորհուրդ կտամ զբաղվել սպորտով, լինել ֆիզիկապես առողջ, կոփված։

֊ Շնորհակալություն, Հովհաննես մեզ ժամանակ տրամադրելու համար։

֊ Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում