Ալլա Հակոբյանի արձագանքը` Հակոբ Արշակյանի պատասխանին
ՆերքաղաքականԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին, որին անդրադարձել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
«Այս գրառման ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆ, անշուշտ, այն է, որ այս անձը ցիտում է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, նույնիսկ չհասկանալով ցիտվող հատվածի բո՛ւն իմաստը, բայց անդրադառնանք այս անձի մտքի մյուս «գոհարներին»...
«Նախկիններին» հեգնելով այս անձը գրում է. «ժողովուրդ ջան, դիմացեք, պիտի աղքատ ապրեք, զրկանքներ կրեք, որովհետեւ մենք ժամանակ ենք շահում եւ ուժեղանում ենք, բանակ ենք կառուցում»։ Անձ, ով հավանաբար դեռ նոր-նոր սկսել էր դպրոց գնալ, իհարկե չի կարող հիշել Լեւոն Տեր Պետրոսյանի՛ մտքի գոհարները` «Հարեւանից փող պարտք արեք՝ ապրեք», կարծես, հարեւանը այդ նույն պայմաններում չէր ապրում, կամ` «Սերգո ջան, մինչեւ Ղարաբաղը չտանք՝ լավ չես ապրի», ասում էր մի մարդ, ով «Ղարաբաղ» ասելով եկավ իշխանության: Դասը լավ սերտած աշակերտի պես, հետագայում այդ նույն տեխնոլոգիաներն օգտագործելով, իշխանության եկավ նրա հոգեզավակը՝ ՔՊ կուսակցության ղեկավարը:
Գլոբալիստական քամիներով տառապող այս անձը փորձում է մեզ էլ համոզել, որ պետք է լինել ընդամենը «մեկը բոլորից»` ասելով. «Հասկանում եմ, որ դժվար է լինել մեկը բոլորից», ընդամենը «մեկը բոլորից»: Չգիտեմ, թե այս անձն ինչպիսի զգացմունքներ ունի սեփական ծնողների հանդեպ, բայց բավական է նայել մեր շուրջը եւ տեսնել, որ ԱՄԵ՛Ն երեխա առանձնացնում է ի՛ր մորը, կպնում միայն ՆՐԱ՛Ն՝ հիվանդ, թե առողջ, հարուստ, թե աղքատ, բայց միայն ի՛ր մորը: Մայրը նրա համար ՀԱՏՈ՛ՒԿ է, այլ ոչ «մեկը բոլորից»: ՀԱՏՈ՛ՒԿ, այլ ոչ թե բոլորից մեկը... Խորհուրդ կտամ. «մեկը բոլորից՝ բոլորի պես երջանիկ, բոլորի պես դժբախտ» գրելուց առաջ` կարդալ Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը, գոնե ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ՝ առաջինը. «Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему.»:
«Հայաստանի Հանրապետությունը պիտի դադարի լինել թիրախ, ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ որպես ԱՌՈՒԾԱԽԻ միջոց,», ուխաաա՜յ, միայն այս նախադասության ցիտումը լիովին բավարար է... Ինչպես ասում են. «No comments»:
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում են որպես բացարձակապես ցեղասպանությունից փրկվելու միջոց, կամ Արցախի հարցը ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ միջոց, կամ պատմական արդարության վերականգնման միջոց, սա այնքան տխրեցնող է։»
«Արցախի հարցը ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ միջոց» , - զուր չեն ասում. «Իմ լեզուն՝ իմ թշնամին է»:
Մինչ օրս ՉԼՈՒԾՎԱԾ «ՀԱՅՈՑ ՀԱՐՑԻ» համար ՀԱՅԸ ԿՌՎԵԼ է, այլ ոչ «ՍՊԱՍԱՐԿԵԼ», ԿՌՎԵԼ է 19-րդ դարից մինչ մեր օրերը... Իսկ «Արցախի հարցը» որպես «ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ միջոց» դիտարկել են միայն ՕՏԱՐՆԵՐՆ ու հազար ու մի ՕՏԱՐ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ:
«ժողովրդին պետք չէ կուրացնել ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ», - ասում է մի խմբակցության անձ, ովքեր տարիներ շարունակ՝ նույնիսկ ՄԻՆՉԵՎ հասնելը բաղձալի իշխանության, ԱԶԳՍ բաժանում էին. «Հայաստանցի-Ղարաբաղցի»-ների, իսկ իշխանության հասնելուց հետո. «Սեւերի ու Սպիտկների», «Նախկինների» եւ իրենց պես պուպուշ ներկաների, ովքեր ՄՈՒՐՃՈՎ էին գնում ընտրությունների, իսկ ընտրություններից ազատ ժամանակահատվածներում մարդկանց «ասֆալտին էին փռում»:
Մեզ՝ «տգետներիս», այս անձը բացատրում է, որ պետք է. «դադարել նետել մարտահրավեր, որը քոնը չի՝ ՈՒՐԻՇԻՆՆ է, պետք է դադարել ՍՏՐԿԱՆԱԼ սեփական ԱՏԵԼՈՒԹՅԱՆԸ՝ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ատելությանը։ Նույնիսկ պատերազմելիս ատելությունն ավելորդ է։», - գրում է մի մարդ, ով, վստահ եմ, ոչ մի պատերազմի չի մասնակցել: Այս անձի ատելության մասին թյուրիմացությունը լրացնելու նպատակով մեջբերեմ Խորհրդային Միության ԿՐԿՆԱԿԻ հերոս Նելսոն Ստեփանյանի խոսքն, ով շատ կոնկրետ բաղադրատոմս է թողել ֆաշիզմի եւ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ մասին. «Տարբեր ժամանակներում մարդը տարբեր երջանկություն է ունենում։ Այսօր այդ երջանկությունը ֆաշիզմը հնարավորինս ՈՒԺԵ՛Ղ ԱՏԵԼՈ՛Ւ մեջ է։ Առանց Ա՛ՅԴ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ անհնար է հաղթել թշնամուն:»։ Հենց Ա՛ՅԴ՝ հնարավորինս ՈՒԺԵ՛Ղ ԱՏԵԼՈՒԹՅԱ՛ՄԲ, սովետական Կարմիր Բանակի զինվորը ՋԱԽՋԱԽԵ՛Ց ֆաշիզմը...», - ընդգծել է Ալլա Հակոբյանը:
https://iravunk.com/sim/?p=275583&l=am/

