Ուզում են «փչացնեն» ինձ, թող ավելի լավ աշխատեն ու նորմալ կոմպրոմատ գտնեն. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

Դեռեւս 2023 թվականի ամռանը քաղաքապետարանը լուծարել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի` ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հաստիքը: Հարցը մինչ այսօր վիճարկվում է դատական կարգով: Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— Պարոն Մկրտչյան, դատական պրոցեսն ի՞նչ փուլում է գտնվում։

— Հաջորդ դատը կլինի փետրվարի 15-ին: Երեւի թատրոնի փաստաբանը կշարունակի խոսել իմ կրթության բացակայության մասին...

— Դերասաններ Լեւս Դավթյանն ու Ձեր կինը՝ Անի Ղազարյանը, արդեն «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից աշխատանքից ազատվել են։ Ի՞նչ կասեք այս մասին:

— Ես երջանիկ մարդ եմ: Ունեմ Անիի պես կին, Լեւսի պես՝ ընկեր: Նրանք դեռ երիտասարդ են, բայց հստակ գիտեն` ինչ է պատիվը, արժեքները, հեղինակությունը եւ չդավաճանելու հմայքը:

Մյուս գործընկերները չե՞ն պատրաստվում նման քայլ անել։

— Իսկ ես արդեն երիտասարդ չեմ ու գիտեմ մարդկանց էությունը... Կգտնվեն եւս 2-3 հոգի, ովքեր դուրս կգան: Մնացածը կծախեն անցյալը, հարաբերությունները, կիսած հացը: Դա նորմալ է:

Ստեղծված իրավիճակը, ըստ Ձեզ, ո՞ւմ է ավելի շատ ձեռնտու եւ ինչո՞ւ։

— Ինձ: Խոստանում եմ ձեզ, երբ գա դրա ժամանակը, կպատմեմ` ինչու...

Կա՞ ափսոսանք։

— Իհարկե: Հայրս է այդ թատրոնը ստեղծել զրոյից: Հենց նրանից եմ ես ամաչում, որ թույլ տվեցի իշխանության հասած այս մանր մարդկանց զավթել թատրոնը:

Եթե այս ամենի պատճառը Ձեր ընդդիմադիր քաղաքական հայացքներն են, ապա այդ դեպքում ինչո՞ւ են այս հարցում լռում ընդդիմադիր քաղաքական ուժերը։

— Բայց ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը: Կարծում եմ՝ հիմա ազգի համար ավելի կարեւոր հարցեր կան, քան ես, կամ թատրոնը` թող էդ հարցերում ինչ-որ բան անեն, եթե կարող են:

Որոշ ընդդիմադիրներ Ձեզ մեղադրում են, որ ժամանակին «Դուխով» ֆիլմն էիք ցանկանում նկարահանել։ Ի՞նչ կասեք այս մասին։

— Այո... Եղել է մտադրություն նկարահանել «Դուխով» ֆիլմ: Բայց սցենար երբեք չի գրվել, միայն միտք էր` Վիվառոյի Վիգեն Բադալյանի հետ: Հիշում եք, չէ՞, որ «Դուխով»-ը Վիվառոյի բրենդն է: Հետո փոշմանեցինք` պատմությունից մնաց մի պոստեր: Դրա մասին միշտ խոսել եմ հանրային: Ուզում են «փչացնեն» ինձ` թող ավելի լավ աշխատեն ու նորմալ կոմպրոմատ գտնեն:

Ի՞նչ եք կարծում՝ մեր երկրում էլ ուրիշ խնդիրներ չկա՞ն` քան Ձեր քայլերին հետեւելն ու վատ ձեւով մեկնաբանելը։

— Ուշադրության կարիք ունեն: Պետք է մի բան անեն, որ շեֆերը գովան: Հետո... անկախ մարդիկ Հայաստանում միշտ էլ զզվանք են առաջացնում:

Հայոց պատմության էջեր են խմբագրվում, տարածքներ են հանձնվում, աղանդավորներն են շատացել, բայց համացանցում քննարկում են չեղած «Դուխով» ֆիլմը…

— Եկեք լինենք օբյեկտիվ` ո՞վ է քննարկում: Եկեք չգովազդենք ուշադրության կարիք ունեցող փոքրիկ խանդոտ մարդկանց:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում