ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԲԴԽ նա­խա­գահ ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ և ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րար ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԸ զար­մա­նա­լիո­րեն  «լայ­քում» են Ա­լե­նի դրած նկա­րը` եղ­բոր և ­հար­սի հետ: ­Մի կող­մից` վե­րո­հիշ­յալ եր­կու ան­ձինք, ընդ ո­րում, եր­կուսն էլ «քյար­թու նախ­կին­ներ» Ա­լե­նի հար­սին կա­լանք են տա­լիս, մյուս կող­մից` ա­ջակ­ցութ­յուն են հայտ­նում Ա­լե­նին, ո­րը, իր հեր­թին, զար­մա­նա­լիո­րեն ա­ջակ­ցութ­յուն է հայտ­նում կո­ռուպ­ցիա­յի մեջ մե­ղադր­վող հար­սին:

­Մեզ զար­մաց­նում է զար­մա­նա­լի նա­խա­րար ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ: ­Սա այն­քան ան­կեղծ զար­մա­նում է, որ իր ղե­կա­վա­րած նա­խա­րա­րութ­յու­նում հեր­թա­կան ան­գամ պայ­թում է կո­ռուպ­ցիոն սկան­դալ, որ քիչ է մնում հա­վա­տաս իր ան­կեղ­ծութ­յա­նը: ­Սա­կայն ­Քե­րոբ­յա­նը զար­մա­նա­լիո­րեն մո­ռա­նում է, որ ժա­մա­նա­կին ե­ղել է «Ս­թար» սու­պեր­մար­կետ­նե­րի ցան­ցի տնօ­րեն եւ իր գոր­ծու­նեութ­յան արդ­յուն­քում մի քա­նի տասն­յակ կազ­մա­կեր­պութ­յուն­ներ մտան դա­տա­րան, քա­նի որ կորց­րին հսկա­յա­կան գու­մար­ներ, ա­յսինքն` «քցվե­ցին»: Բայց ­Քե­րոբ­յա­նը զար­մա­նա­լիո­րեն շա­հած դուրս ե­կավ ի­րա­վի­ճա­կից, ձեռք բե­րե­լով ­Վա­հագ­նի թա­ղա­մա­սում շատ ճոխ ա­ռանձ­նա­տուն, եւ մա­մու­լում նշվում էր ան­գամ այդ ա­ռանձ­նա­տան մո­տա­վոր գի­նը` շուրջ 300 հա­զար ԱՄՆ դո­լար:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել ՆԻԿՈԼԸ, ո­րը այ­ցե­լեց ժա­մա­նա­կին տխրահռ­չակ ՊԵԿ նա­խա­գահ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի կա­ռու­ցած եւ հե­տա­գա­յում նո­րօր­յա օ­լի­գարխ Նա­րեկ ­Նալ­բանդ­յա­նին փո­խանց­ված հյու­րա­նո­ցի վե­րա­բաց­մա­նը: ­Պարզ չի, այդ զար­մա­նա­լի  այ­ցե­լութ­յամբ ­Նի­կո­լը  ընդգ­ծում էր իր լավ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նո­րօր­յա  օ­լի­գար­խի հե՞տ, թե՞ այդ­քան շատ է կա­րե­ւո­րում հյու­րա­նո­ցի վե­րա­բաց­ման փաս­տը: ­Զար­մա­նա­լի է նաեւ, որ  ան­հաս­կա­նա­լի օ­տար ան­վա­նում ու­նե­ցող հյու­րա­նո­ցի ճա­կա­տին  դրված գո­վազ­դում մի տառ հա­յե­րեն չկա: ­Սա լեզ­վի մա­սին օ­րեն­քի խախ­տում է, սա­կայն հա­յոց լե­զուն ­Նի­կո­լի հա­մար ե­րե­ւի թե նույն­քան խորթ է, ինչ­քան Ար­ցա­խը, ­Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին, ­Ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նա­չումն  ու Ա­րա­րա­տը: ­Թեեւ, դա նույն­պես զար­մա­նա­լի է, քա­նի որ ­Նի­կո­լը  բա­վա­րար չա­փով ո­րե­ւէ այլ լեզ­վի չի տի­րա­պե­տում:

­Մեզ զար­մաց­րեց  ­Շի­րա­կի թե­մի ա­ռաջ­նորդ  ԱՋԱՊԱՐՅԱՆԸ: ­Նա զար­մա­նա­լիո­րեն ճշգրիտ գնա­հա­տեց  մեր ժո­ղովր­դի վի­ճա­կը, որ­պես հի­վանդ հա­սա­րա­կութ­յուն, նշե­լով, որ մենք տա­լիս են տա­րածք­ներ ա­ռանց զոհ տա­լու: ­Նա իր հեր­թին զար­մա­նում է, թե ինչ­պես 500 հո­գին շրջա­փակ­ման մեջ վերց­րին  30 հա­զա­րոնց զոր­քը: ­Սա­կայն «դիագ­նո­զը» նշե­լով հան­դերձ, հար­գար­ժան թե­մի ա­ռաջ­նոր­դը  այդ­պես էլ չի նշում, թե որն է ել­քը այս ի­րա­վի­ճա­կում, կամ որ­պես ելք, նշում է, որ  «­սա­սուն­ցիդա­վիթ­նե­րը պետք է բազ­մա­նան» եւ կազ­մեն հայ ժո­ղովր­դի մեջ 2 տո­կոս: ­Սա­կայն մին­չեւ սպա­սենք, որ ­սա­սուն­ցիդա­վիթ­նե­րը բազ­մա­նան, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, էլ ­Հա­յաս­տան չի լի­նի, հայ ժո­ղո­վուրդն էլ ցրված կլի­նի աշ­խար­հով մեկ:

­Մեզ շա­րու­նա­կում է զար­մաց­նել` իբր ան­կախ Ուկ­րաի­նա­յի  նա­խա­գահ ԶԵԼԵՆՍԿԻՆ: ­Նա, որ­պես­զի փո­խի իր երկ­րի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րին, այդ մա­սին պաշ­տո­նա­պես հարց­նում է  ԱՄՆ-ին: Իսկ ԱՄՆ-ն ­զար­մա­նա­լով, որ դա ար­վում է  այդ­քան բա­ցա­հայտ, ստիպ­ված էր հրա­պա­րա­կա­յին պա­տաս­խա­նել, որ պաշ­տո­նյա­նե­րի նշա­նակ­ման եւ ա­զատ­ման հար­ցը Ուկ­րաի­նա­յի ինք­նիշ­խան ո­րոշ­ման  գործն է, եւ ԱՄՆ-ն­ ո­րե­ւէ կապ այդ­տեղ չու­նի: Ա­հա այս­պի­սի  տեր ու ծա­ռա­յի զար­մա­նա­լի միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ:

 

https://iravunk.com/sim/?p=275558&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը