ՋԵՐՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՆՎԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏ, ԽՍՀՄ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ, ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՀՈՎԻԿ ԽԱԼԻԿՅԱՆԸ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական թղթակիցը Գյումրիում էր։ Հայաստանի սպորտի մայրաքաղաք Գյումրիի Շախմատի մարզադպրոցը հյուրընկալել էր մարզադպրոցի հիմնադիրներից, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ֊ի վարպետ, անվանի շախմատիստ ՀՈՎԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԽԱԼԻԿՅԱՆԻՆ, ինչպես նաև մեր հայտնի շախմատիստներ ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ու ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ։ Պարոն Խալիկյանը իր ելույթում նշեց, որ Գյումրին մշտապես աչքի է ընկել բարձր արդյունքներով, միջազգային գրոսմայստերներ, վարպետներ, միջազգային և հանրապետական հաղթողներ, բարձրակարգ մարզիչներ, մրցավարներ, մարդիկ, ում համար շախմատը դարձել է կենսակերպ ու առօրյա։ Նա հուշեր պատմեց նաև իր հարազատ քաղաքի Լենինականի /այժմ Գյումրիի /մասին։ Նա ցավով նշեց, որ նոր սերունդը այդքան մեծ հետաքրքրություն չունի շախմատի հանդեպ։ Մրցաշարերի ժամանակ նույնիսկ հանդիսատես չի լինում։ Նա շախմատային խաղատախտակի վրա ցույց տվեց նաև նոր հնարքներ։ Անվանի շախմատիստի մեծարման ցերեկույթին ներկա էին ընկերները, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր։ Նշենք, որ Գյումրիի շախմատի մարզադպրոցի հիմնադիրներից մեկն է Հովիկ Խալիկյանը ի թիվս Վիկտոր Համբարձումյանի, Լորիս Քալաշյանի ու Դոնարա Հարությունյանի։ Հովիկ Խալիկյանը, առաջիններից մեկն է, որ 70֊ականների սկզբներին, նաև անվանի ծանրորդ Վարդան Միլիտոսյանը, որ Լենինականի սպորտը հնչեցրին Խորհրդային Միության մակարդակով։ Շախմատը երկու խաղացողի համար նախատեսված սեղանի խաղ է համարվում, որը խաղում են հաջորդաբար բաց և մուգ գույնի 64 դաշտ ունեցող քառակուսի խաղատախտակի վրա։ Աշխարհում ամենատարածված խաղերից մեկն է, միլիոնավոր մարդիկ շախմատ են խաղում տանը, հասարակական վայրերում, շախմատային ակումբներում։ Շախմատը Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզատեսակ է, միջազգային շախմատային մրցությունները անցկացվում են Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Հայաստանի դպրոցներում դասավանդում են շախմատ առարկան, հնում այն անվանել են ճատրակ։ Միջոցառման ժամանակ, շախմատային հետաքրքիր  խաղով հանդես եկան մեր հայտնի շախմատիստներ Էլինա Դանիելյանն ու Զավեն Անդրեասյանը։ Ներկաները մեծ բավականություն ստացած հեռացան մարզադպրոցից, հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում