Ֆուտբոլային տեսանկյունից Ռոնալդուն ինձնից լավը չէ. Ազար
Սպորտ
Բելգիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Էդեն Ազարը L’Équipe-ի հետ հարցազրույցում ասել է, թե որ ֆուտբոլիստին է իրենից ավելի ուժեղ համարում.
«Միայն Մեսսին է ավելի ուժեղ, նրան անհնար էր հաղթել կամ նրանից գնդակ խլել: Ես վայելում էի նրա խաղը «Բարսելոնայում», նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է:
Կրիշիանուն ավելի շատ նվաճումների է հասել, բայց զուտ ֆուտբոլային տեսանկյունից, նա ինձնից ավելի լավը չէ, անկեղծ եմ ասում:
Գիտեմ այլ ֆուտբոլիստների, որոնք նույնպես ինձ չեն գերազանցում, բայց շնչում են ֆուտբոլով և դրա շնորհիվ ավելի մեծ նվաճումների են հասել. Բենզեման, Կրոսը, Մոդրիչը, Դե Բրույնեն: Եթե կարիերայով հաշվենք, նրանք ավելի բարձր են»:
https://iravunk.com/sim/?p=275431&l=am/