«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպես ձերբազատվել առողջական խնդիրներից առանց դեղերի․ Խորհուրդներ բուլղարացի պայծառատես Վանգայից

Առողջապահական

Բուլղարացի գուշակ Վանգելիյա Պանեւա Դիմիտրովան՝ Վանգա անունով, ոչ միայն հայտնի է ապագայի գուշակություններով, մարդկանց ճակատագրեր որոշելով, այլեւ առողջությանը վերաբերող խորհուրդներով, բժշկությամբ: Նա սպիտակարյունությամբ տառապող հիվանդներին խորհուրդ է տվել խմել փիփերթի արմատների հյութ, իսկ նույն հիվանդությամբ տառապող երեխաներին՝ փիփերթի ծաղիկների: Լյարդի ցիրոզը տարածված եւ վտանգավոր հիվանդություն է, որով հիվանդ մարդկանց Վանգան խորհուրդ է տվել ցորենի ալյուրը խառնել կաթին եւ խմել:

Նա նույնիսկ գլխին ուժեղ հարված ստացած երեխաների ծնողներին առաջարկել է ապաքինման պարզ ու արդյունավետ միջոց. երեխային լողացնել առավոտյան շաղով, որից հետո խոնավ շորով փաթաթել: Քորից տառապող կանանց գուշակն առաջարկել է եռացնել 5 բաժակ գարի եւ այդ եփուկով շփել մաշկը, իսկ էկզեմայով հիվանդներին՝ անտառային զանազան ծաղիկներից պատրաստած թունդ թուրմը տաք վիճակում քսել համապատասխան մասերին: Վանգայի խորհուրդները վերաբերում են տարբեր հիվանդություններ ունեցողներին, օրինակ, երիկամներով հիվանդ պատանիներին՝ դդմի սերմերով թեյ խմել, իսկ շաքարային դիաբետի նախնական փուլում խորհուրդ է տվել խմել մոշի պտուղների եփուկ: Ոտքերի այտուցներից տառապող կանանց առաջարկել է պատրաստել ձիթապտղի յուղի եւ ջրի խառնուրդ եւ դրանով ծածկել ցավոտ տեղերը: Տասը եւ ավելի տարիներ կրծքի շրջանում ցավ ունեցող կնոջն ախտորոշել է թոքաթաղանթի բորբոքում եւ խորհուրդ տվել բուժման հետեւյալ եղանակը. խմորիչով՝ դրոժով հունցած հացի խմորին ավելացնել քացախ, բուսական յուղ, թթու գինի եւ ստացված խառնուրդով թրջել որեւէ կտոր ու դնել ցավող տեղին: Բուժամիջոցը կրկնել մինչեւ ապաքինումը: Նախաինֆարկտային վիճակում գտնվողներին՝ չորս օր անընդմեջ առավոտյան քաղցած վիճակում մոմխի թեյ խմել, իսկ ասթմայով հիվանդները, ըստ նրա խորհրդի, պետք է մայրախոտից պատրաստված թուրմ խմեն: Կա դեղնախտը երեք օրում բուժելու մի շատ դյուրին միջոց. Վանգան առաջարկում է մեկ կիտրոնի հյութի մեջ մեկ գդալ սոդա խառնել եւ քաղցած վիճակում երեք օր խմել: Դողէրոցքը բուժելու համար խորհուրդ է տվել թարմ ձուն դնել ալյումինի մաքուր ափսեի մեջ, վրան ավելացնել 200 գրամ խաղողի քացախ, ապա ափսեն դնել արեւի տակ: Հաջորդ օրը ձվի կճեպն ամբողջությամբ կլուծվի: Ստացված պարունակությունը լավ խառնել եւ քաղցած ժամանակ խմել: Վանգան ձկնեղենից թունավորվելու դեպքում խորհուրդ է տվել անիսոնի օղին խառնել ջրին եւ խմել, իսկ աղիների արյունահոսությունը բուժելու համար պատրաստել հետեւյալ ըմպելիքը. ճերմակ մղամոճի՝ մոլախոտի բողբոջները ծեծել-մանրացնել, խառնել մեկ բաժակ ջրին եւ առավոտյան քաղցած վիճակում խմել:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան