Աստղերը հեշտ հաղթանակներ չեն խոստանում․ Օրվա աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ. Դուք հագուրդ եք տալիս ձեր անսահման երևակայությանը, թերագնահատում եք փաստերը, սակայն չափից ավելի մեծ տեղ եք տալիս ձեր մտածածին: Նման իրավիճաներում ամենաճիշտը փորձառու և իմաստուն մարդկանց խորհուրդներին հետևելն է:Կարելի է գնումներ անել, այդ թվում` խոշոր: Այսօր շափից ավելի օգտական կլինի սպարտով և ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորությունների մեկնել:

Ցուլ. Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Փոխարենը լավ կանցնեն ընտանեկան շփումները:

Երկվորյակներ. Այսօր լուրջ հակառակորդի հետ բախվելու, ազդեցիկ թշնամիներ ձեռք բերելու վտանգի տակ եք: Հաճախ ձեզ ինչ-որ արտահայտություններ թույլ կտաք, որոնց համար փոշմանելու առիթ կունենաք: Հնարավոր է այնպիսի տեղեկություններ ստանաք, որոնց սպասում էիք վերջին օրերին: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք, սակայն դրանցից ոչ մեկին չարժե հետևել:

Խեցգետին. Բարենպաստ օր է անձնական կյանքում նախաձեռնություն ցուցաբերելու, ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Կարելի է վերսկսել հարաբերությունները մի մարդու հետ, ով ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Սակայն մինչև վերսկսելը պետք է հասկանալ` արդյոք դա ձեզ պետք է: Երեկոն ձեզ հաճելի անակնկալներ կբերի, ինչը կստիպի վերանայել մի շարք արժեքներ:

Առյուծ. Ավաղ, այսօր աստղերը ձեզ հեշտ հաղթանակներ չեն խոստանում: Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սրտանց սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ` ներդաշնակ:

Կույս. Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը. Այնպես որ, ավելի լավ է այսօր հրաժարվեք ալկոհոլի, թեյի և սուրճի օգտագործումից:

Կշեռք. Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք ձեզ կտրուկ, վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը մեծապես կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

Կարիճ. Հարմար օր է խոշոր ձեռքբերումների համար. կարելի է տան համար կահույք, կենցաղային տեխնիկա, ինտերիերի իրեր գնել: Հաջող կլինեն ձեր իմիջի հետ կապված փորձարարությունները: Ռոմանտիկ ժամադրությունը շատ բան կարող է փոխել ձեր կյանքում: Հնարավոր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ, որոնք կզարգանան անհարթ և բավական բարդ, և այնուամենայնիվ ձեզ կպարգևեն անսահման դրական էմոցիաներ, ինչպես նաև անգնահատելի կենսափորձ:

Աղեղնավոր. Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակայի ելույթների, նոր ծանոթությունների համար: Դուք հեշտությամբ եք շահում ձեր հանդեպ համակրանքը, շատ հարմարավետ եք զգում ուշադրության կենտրոնում գտնվելու փաստից: Սակայն չչարաշահեք ձեր հանդեպ վերաբերմունքը: Եկել է պահը` մոռանալու անցյալի սխալները, ամեն ին սկսել մաքուր թղթից, և դրան պատրաստ եք ինչպես դուք, այնպես էլ` ձեր գործընկերները:

Այծեղջյուր. Այսօր դուք չաիփց ավելի պատվախնդիր եք։ Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը: Ձեզանից հասնում է միայն պահը բաց չթողնել և լավագույնս օգտագործել ընձենված հնարավորությունները: Օրվա ընթացքում հնարավոր են հանդիպումներ ազդեցիկ մարդկանց հետ։

Ջրհոս. Այսօր կարելի է ընթացիկ որոշումներ կայացնել, սակայն դուք պետք է հաշվի առնել, որ օրը ավելի հարմար է մասշտաբային նախագծեր սկսելու համար: Ուշադրություն մի դարձրեք մանրուքների վրա, փիլիսոփայորեն վերաբերվեք ձեր հասցեին հնչող քննադատությանը: Համոզված եղեք` այդ ամենի դրական արդյունքները շատ շուտով կզգաք:

Ձկներ. Այսօր կարելի է գնել վառ, յուրատեսակ իրեր, խոշոր զարդեր, անսովոր հուշանվերներ: Հատկապես ձեր սիրելիին դրանք շատ դուր կգան: Ներդաշնակ են ընթանում ընտանեկան հարաբերությունները: Ձեր խորհուրդները ընդունելի են բոլորի համար, և դևանից դուք ձեզ շատ լավ եք զգում: Միանգամայն հարմար պահ է նոր գաղափարներ իրականացնելու, նոր գործընկերներ գտնելու և նրանք հետ փոխշահավետ պայմաններով համագործակցելու համար:

 

https://iravunk.com/sim/?p=275395&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը