Չի կարելի անմեղսունակի նման դառնալ մեր սուրբ հայրենիքի ադրբեջանացման դիտորդը, Աստված սա մեզ չի ներելու. Շարմազանով

Ներքաղաքական
«Չի կարելի անմեղսունակի նման դառնալ Հայաստանի ադրբեջանացման անտարբեր դիտորդը. Աստված սա մեզ չի ներելու։ Պատերազմից ու վերջնական պարտությունից խուսափելու գլխավոր նախապայմանը նիկոլիզմի հեռացումն է։ Մեզ առաջարկվում է մոռանալ մեր արժեքները, ազգային իղձերն ու վերածվել պանթուրքիզմի ճորտի։
 
Ի՞նչ է փաստացի առաջարկում ՀՀ քաղաքացիներին Նիկոլը։ Ասում է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Անկախության հռչակագրի կարեւորագույն դրույթներից,որ Ադրբեջանը չհարձակվի։ Բայց իրականությունն այլ է… Ադրբեջանը հարձակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը ՀՀ կառավարիչ է։ Փաստեր եք ուզու՞մ, խնդրեմ…
 
2020-ի դեկտեմբեր. Նիկոլը հանձնեց Սյունիքի բարձունքները, որ Ադրբեջանը չհարձակվի։ Հետո տվեց Սեւ լճի 30 տոկոսը։ Հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ։
Հետո հանձնեց Լաչինն ու Աղավնոն։ Բայց Ադդբեջանը հարձակվեց 2022-ի սեպտեմբերին՝գրավելով 200 քառ.կմ։ Դրանից հետո Ալիեւը փակեց Արցախը, հարձակվեց Արցախի վրա ու հայաթափեց այն՝ գերեվարելով Արցախի ռազմա-քաղաքական ընտրանուն։
 
Հիմա Ալիեւն ու Փաշինյանն ասում են՝ փոխեք Սահմանադրությունը։ Հետո պահանջելու են փակել Ցեղասպանության ու Սարդարապատի հաղթանակի հուշահամալիրները,Կոմիտասի թանգարանը,Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի,Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկի արձանները։ Հետո հերթը կգա Եռաբլուրին ու Պանթեոնին։
 
Դրանից հետո պահանջելու են Մատենադարանից հեռացնել Մաշտոցի ու Թորոս Ռոսլինի արձանները,քանի որ նրանք չեն ծնվել այսօրվա ՀՀ տարածքում եւ նրանց արձանների տեղադրումը տարածքային պահանջի ակնարկ է Թուրքիայի հանդեպ։
 
Դե իսկ Մխիթար Գոշի արձանի վրա էլ նիկոլականները Ալիեւի պահանջով կարող են գրել « աղվանական ու ադրբեջանական իրավագիտության հայր»։
Դրանից հետո նիկոլիզմի երեսփոխանները կարող են օրենքով Արարատ լեռը Ağrı Dağı,իսկ Հայաստանն էլ՝ Ermenistan վերանվանել։
 
Հնարավոր է սրան հաջորդեն նոր զեյնաբների» ու «նոր թարքանների» համերգային հյուրախաղերը «Իերեւանի» Հեյդար Ալիեւի անվան մարզադաշտում։
Սա է Նիկոլի խոստացած «խաղաղությունը»։ Մոռանալ անցյալն ու մարդուց վերածվել հիշողությունը կորցրած անասունի։
 
Ի՞նչ պետք է անել։
 
Պետք է հասնել նիկոլիզմի հեռացմանն ու շարունակել պաշտպանել մեր ազգային արժեքները,ինչպես պաշտպանվել է 1988-2018թթ. Հայոց Ոսկեդարի ժամանակաշրջանում։ Չի կարելի անմեղսունակի նման դառնալ մեր սուրբ հայրենիքի ադրբեջանացման դիտորդը։ Աստված սա մեզ չի ներելու», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում