Խեղճ Քերոբյան, ու ինչպես է ծայրը ծայրին հասցնում

Տնտեսություն

Այն բա­նից հե­տո, երբ ի­րա­վա­պահ­նե­րը հայտ­նե­ցին ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յու­նում խո­շոր կո­ռուպ­ցիոն մե­խա­նիզմ­նե­րի բա­ցա­հայտ­ման, հար­յու­րա­վոր մի­լիոն­նե­րի թա­լա­նի մա­սին, ձեր­բա­կալ­վեց փոխ­նա­խա­րա­րը, վեց այլ անձ, նա­խա­րար Քե­րոբ­յա­նը ո­րո­շեց քա­րո­զել, թե ինքն այդ ա­մե­նի հետ ո­րե­ւէ կապ չու­նի:

Այս­պես, նախ Քե­րոբ­յա­նը սկսեց գո­վեր­գել ան­ցած տար­վա հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան վի­ճա­կը` տա­կից ակ­նար­կե­լով, թե տե­սեք` ինչ լավ վար­չա­պետ է Նի­կո­լը, ինչ թվեր է ար­ձա­նագ­րել: Ա­պա հա­սավ այն­պի­սի մա­րազ­մա­տիկ մտքե­րի, թե. «Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի կյանքն էա­պես բա­րե­լավ­վել է․ բո­լոր մար­դիկ ա­վե­լի լավ են ապ­րում»: Ու ան­մի­ջա­տես էլ ինք­նար­դա­րաց­ման սա­զը քո­քեց, թե չէ, ոչ բո­լորն են լավ ապ­րում. «Ես, օ­րի­նակ, էա­պես ա­վե­լի վատ եմ ապ­րում, քան մին­չեւ նա­խա­րար դառ­նա­լը։ Աշ­խա­տա­վարձս էա­պես ա­վե­լի ցածր է, քան մին­չեւ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նե­լը»։

Ի­հար­կե, Քե­րոբ­յա­նի նման հա­ճա­խա­կի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը նրա ու­ղե­ղի աշ­խա­տան­քի ո­րա­կի հետ կապ­ված հար­ցեր կա­րող են ա­ռա­ջաց­նել: Բայց դրանք կեղծ հար­ցեր են. վստա­հեց­նում ենք, Քե­րոբ­յա­նը լավ էլ հաս­կա­նում է, թե որ­տեղ եւ ինչ է խո­սում, հա­կա­ռակ դեպ­քում այս ծան­րա­գույն ի­րա­վի­ճա­կում եւ այն խայ­տա­ռակ վի­ճա­կում, ո­րում գտնվում է նրա ղե­կա­վա­րած հա­մա­կար­գը, հա­զիվ թե այս­քան ժա­մա­նակ նա­խա­րա­րի ա­թո­ռին մնար: Ու հի­մա էլ սա է փոր­ձում հաս­կաց­նել` ես խա­բար ան­գամ չու­նեի, որ նա­խա­րա­րութ­յանս աշ­խա­տա­կից­ներն այդ­պես անխղ­ճո­րեն գո­ղա­նում են: Ես ա­մեն ինչ ա­նում եմ հա­նուն հայ­րե­նի­քի, ան­գամ տե­սեք, ա­վե­լի վատ կյան­քի եմ ինձ դա­տա­պար­տել` նա­խա­րար աշ­խա­տե­լով: Բայց հա­նուն հայ­րե­նի­քի ա­վե­լի վատ աշ­խա­տա­վարձն ի՞նչ է, որ դրան չգնամ:

­Թե ինչ­պես Նի­կո­լը կգնա­հա­տի իր սույն նա­խա­րա­րի «հայ­րե­նա­սի­րութ­յու­նը», ա­ռա­վել եւս, երբ նրա ղե­կա­վա­րած նա­խա­րա­րութ­յու­նը, ինչ­պես ցույց է տա­լիս ի­րա­վա­պահ­նե­րի ձեր­բա­կա­լութ­յուն­նե­րը, թա­լա­նի որջ է դար­ձել, այլ հարց է, նույն ՆԻ­կո­լի ո­րո­շե­լի­քը: Միայն թե, մեկ բան հաս­տատ է` այս հա­մա­տա­րած թա­լանն ա­մե­նե­ւին էլ Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րութ­յան միակ խնդի­րը չէ: Քե­րոբ­յա­նը խո­սեց թվե­րից, թե, տե­սեք, ան­ցած տա­րին արդ­յու­նա­բե­րութ­յունն ա­ճել է 4.1 տո­կո­սով, միայն դեկ­տեմ­բե­րին` 20: Բայց հենց այդ թվերն են, որ նրա ծու­ղա­կի մեջ են քա­շում:

­Մի բան պա­կաս ա­սաց Քե­րոբ­յա­նը. Ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րին էլ, 2022թ. Նո­յեմ­բե­րի հա­մե­մատ վի­ճա­կա­գիր­նե­րը ներ­կա­յաց­րել են էլ ա­վե­լի ճոխ աճ` 23.8 տո­կոս: Միայն թե, երբ այդ 23.8, ա­պա` 20 տո­կո­սի կող­քին տա­րե­կան ըն­դա­մե­նը 4.1 տո­կոս աճ է պատ­կեր­վում, ա­պա դա ար­դեն իսկ մեկ բա­նի մա­սին է վկա­յում` ողջ տար­վա ըն­թաց­քում այդ ուղղ­ղութ­յամբ ե­ղել են բա­ցա­սա­կան եւ լա­վա­գույն դեպ­քում` զրո­յա­կան ցու­ցա­նիշ­ներ: Այն­քան խայ­տա­ռակ պատ­կեր, որ ան­գամ եր­կու ամս­վա նման ճոխ ա­ճե­րը էա­կան բան չեն փո­խել, եւ հա­զիվ տա­րե­կան ա­ճը ձգել-հասց­րել են 4.1 տո­կո­սի: Եվ ե­թե նա­յենք նույն վի­ճա­կագ­րութ­յան տա­րե­կան ցու­ցա­նիշ­նե­րը, հենց այդ­պես էլ ե­ղել է. մի շարք ա­միս­նե­րի հսկա­յա­կան ան­կում­ներ չեն, այլ ա­միս­նե­րի` հա­զիվ զրո­յա­կան վի­ճակ: Ու հենց այդ ընդ­հա­նուր դի­նա­մի­կան է, որ շատ պարզ հար­ցեր են ա­ռաջ քա­շում` իսկ այդ որ­տե­ղի՞ց ծլեց նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բե­րի 23.8 եւ 20 տո­կոս ա­ճե­րը: Է­կո­նո­մի­կան այն ո­լոր­տը չէ, որ­տեղ ա­միս­նե­րի ըն­թաց­քում դի­նա­մի­կա­յի նման հե­ղա­փո­խա­կան փո­փո­խութ­յուն­ներ հնա­րա­վոր են: Նաեւ, նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բե­րին ինչ-որ ա­ռանձ­նա­պես ճոխ ի­րա­դար­ձութ­յուն­ներ, ա­սենք` մեկ-եր­կու հսկա­յա­ծա­ված գոր­ծա­րա­նի թո­ղար­կում չենք տե­սել, որ կա­րո­ղա­նա­յին նման գե­րա­ճեր ա­պա­հո­վել: Են­թադ­րութ­յու­նը մեկն է` գործ ու­նենք սո­վո­րա­կան վի­ճա­կագ­րա­կան մա­նի­պուլ­յա­ցիա­յի հետ, որ տա­րե­կան կտրված­քով մի քիչ աճ ցույց տան: Հա­կա­ռակ դեպ­քում, երբ Նի­կո­լը տա­րե­կան ճո­խա­գույն ցու­ցա­նիշ­ներ է ներ­կա­յաց­նում, եւ պարզ­վի, որ տնտե­սութ­յան ա­ռա­ջա­տար ճյու­ղում` է­կո­նո­մի­կա­յում առն­վազն զրո­յա­կան վի­ճակ է, միան­գա­մից կփլուզ­վի Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան թռիչք­նե­րի մա­սին քա­րոզ­նե­րը:

­Բայց փո­խա­րե­նը, Քե­րոբ­յա­նի ղե­կա­վա­րած մեկ այն ո­լոր­տում` գյու­ղատն­տե­սութ­յու­նում ե­րե­ւի այդ վի­ճա­կագ­րա­կան տրյու­կը հնա­րա­վոր չի ե­ղել: Ա­մեն դեպ­քում, այս­տեղ ար­դեն 0.3 տո­կոս ան­կում է: Արդ­յուն­քում, երբ Քե­րոբ­յա­նը փոր­ձում է հա­մո­զել, թե երկ­րում բո­լորն ա­վե­լի լավ են ապ­րում, խա­բում է: Գ­յու­ղատն­տե­սութ­յան ան­կու­մը չի կա­րող թույլ տալ, որ գյու­ղա­ցիութ­յունն ա­վե­լի լավ ապ­րի: Բայց դե հո մի ստից 0.3 տո­կո­սի հա­մար Քե­րոբ­յա­նին գոր­ծից չե՞ն հա­նի, ինչ­քան էլ, որ նրա նա­խա­րա­րութ­յու­նը դար­ձել է թա­լա­նի որջ:

Իսկ այ, այդ թա­լա­նի հա­մար Քե­րոբ­յա­նին հա­նել պետք է: Ե­թե նրա ղե­կա­վա­րած կա­ռույ­ցում ա­ջու­ձախ գո­ղա­նում են, եւ ան­գամ պարզ­վի ֆան­տաս­տի­կը, որ նա դրա հետ կապ չու­նի, մեկ է, այդ թա­լա­նի փաստն ար­դեն իսկ հիմ­նա­վո­րում է, թե Քե­րոբ­յանն ինչ խայ­տա­ռա­կո­րեն վատ նա­խա­րար է: Չ­նա­յած, կա­րե­ւորն ան­գամ դա չէ, այլ, թե ինչ­քան կա­րող ես Նի­կո­լի գովքն ա­նել:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=275274&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը