ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
SIL գրուպից հայտնում են` Ալենը Անժելային դատի է տվել, քանի որ նա ասել է, իբր թե ԱԺ նախագահը Գռզոյի ոտքերի տակ գնացել-եկել է, ինչը չի համապատասխանում իրականությանը, քանի որ նա բնավ էլ չի գնացել-եկել, այլ իր համար ոտքերի արանքը հով լռված է եղել։
**
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
(ԸՆՏԱՆԻՔՈՒՄ՝ ԶՈՒԳԸՆԿԵՐՆԵՐ, ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԳԵԼՔ ՔՊ-Ի ԿՈՂՄԻՑ ՆՈՐ ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԱԽԱԳԻԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ )
Ըստ սեքսոպատոլոգների` այսպես շարունակելու դեպքում ՔՊ-ն իրեն «առաջին գիշերվա» իրավունք էլ կամրագրի։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԻՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հենց անճարանամ, ստյուարդեսա կդառնամ։
**
ԱՆԵԾՔ ՔԵԶ ՉԱՐ ՍԱՏԱՆԱ
(ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԻՄ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ` ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԽԱՉԵՐԸ, ԽԱՉՔԱՐԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոնի հարցերի հանձնաժողովից հայտնում են, որ շուտով նաեւ արգելելու են խանութներում խունկի վաճառքը, քանի որ ՔՊ-ականները խաչից բացի զարհուրում են նաեւ խնկից։
**
ԷՍ ԳՈՐԾԸ ՀԱՆԳԻՍՏ Ա ՍԻՐՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ինչքան էլ վռազի արևմուտքին միանալու, մեկա նիկոլի հետ ա դա անելու։
**
ԿՈՌՈՒՊՑԻԱ, Ի՞ՆՉ ԿՈՌՈՒՊՑԻԱ
(ԱՎԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ` ՇԱԼԱԽ ՏԵՍԱԿԻ ՄԻ ԾԻՐԱՐԵՆՈՒ ՏՆԿԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՄԻՑ 19 500 ԴՐԱՄՈՎ ԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ծիրանի ծառ բար մի տա, Դարդերս իրար մի տա...
**
ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՑԻՆԵՐԻՆ, ԿԱՄ ՄԱՐԴ ԵՍ ԹԵ ՄԻԼԻՑԱ
(ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դուք կարող եք ձեր ընտրած մասնագիտություններում դառնալ լավ ծրագրավորող, ճարտարագետ եւ այլն, բայց եթե չեք ցանկանում, կարող եք գալ մեզ մոտ եւ դառնա միլիցա:
**
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ
(ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ԱԱԾ-Ն ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ հակակոռուպցիոն դատարանի` նախարարության 6-800 մլն չարաշահումների մասով շրջանառվող լուրերի, թե նախարարին էլ բաժին հասել Մենյուի սեփականատերը պատասխանել է, որ նույնիսկ մենյուում թույլատրված է թեյավճար վերցնել եւ իրեն հասածը ոչ թե չարաշահում կամ կաշառք է, այլ` սովորական թեյավճար:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
Ավինյանը թող չոռն ուտի, ամեն մի տնտեսավարող որ իր դիմացի տարածքը ձնից ու սառույցից մաքրի, քաղաքապետարանին մաքրելու կմնա դրանց արանքների մի փոքր կտորը:
**
ՄԻ՞ԹԵ ԻՄ ՆՄԱՆ ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴ ԿԱ
Ավանի հոգեբուժարանիից հայտնում են, որ զինակոչիկների կեսը առողջական խնդիրների պատճառով չեն ծառայում եւ զարմացել են, թե՞ ոնց կարող է իր նման «գիժ» եւս 10 հազար հոգի լինի:
**
ԺԱՆՆԱ Դ ԱՐԿԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների` վերջը ժողովուրդը Ժաննա Անդրեասյանին իր ստեղծած պատմության գրքերի խարույկի վրա որպես մեր ժամանակների Ժաննա Դ Պետրոս այրելու է:
**
ՎԱՂԱՐՇԱԿ... ԱՐՇԱԿ, ԹԱՆ ԷԼ ՉԷ, ԲՐԴԱԾ ՄԱԾՈՒՆ
(ՆԱԽԿԻՆ ՊՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` նախկին ՊՆ նախարար Վաղարշակը ինչ արեց իր կյանքում, որ Արշակը կարանա գա անի:
https://iravunk.com/sim/?p=275245&l=am/