«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պարույր Սեւակի դիմանկարով գուլպաներ արտադրողների դեմ իրավական գործընթաց է սկսվել

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Պարույր Սեւակի թոռան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, «Պարույր Սեւակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

- Համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որ գուլպաների, շապիկների վրա հայտնվել են Սեւակի դիմանկարները, նրա տողերից մեջբերումներ: Դուք այս խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Ես դրան բացասաբար եմ վերաբերվում: Միայն այն դեպքում դեմ չեմ լինի, երբ դա արվի ճաշակով: Մարդու դեմքը, գիրը, իր խոսքը դնել գուլպաների վրա, ես դա ընդհանրապես չեմ հասկանում: Եթե այդպես շարունակվի, վաղը մյուս օրը կարող է  որոշեն ներքնաշորերի վրա էլ դնել: Ես կոնկրետ Ձեր այդ մատնանշած հարցով դիմել եմ իմ իրավաբանին, որն արդեն զբաղվում է այդ հարցով:

- Դուք ասում եք՝ կընդունեք, եթե դա ճաշակով է արվում, բայց այդ դեպքում չէ՞ որ հեղինակային իրավունքների խախտում է: Նրանք պետք է նախապես ժառանգներից թույլտվություն վերցնեն եւ դրանով անակնկալի չբերեն:

- Իհարկե, միանշանակ: Դեպքեր եղել են, որ մեզ դիմել են, համագործակցել ենք, բայց մեծ մասամբ շատերը առանց թույլտվության, ինքնուրույն, առանց խորհրդակցելու են դա անում: Այստեղ խնդիրը միայն նույնիսկ թույլտվությունը չէ, այլ այն, որ անում են մի գործ, որը շատ անճաշակ ու գռեհիկ է: Ես չեմ կարծում, որ դրանից նրանք շահույթ կստանան: Ես չգիտեմ՝ քանի՞ մարդ կգնա եւ կգնի այդ գուլպաները: Ես, համենայն դեպս, երբեք չեմ գնի Համո Սահյանի, Եղիշե Չարենցի կամ մեկ այլ գրողի դեմքով գուլպա: Եվ գտնում եմ, որ այսպիսի դեպքերում նրանք պետք է նաեւ իրավական համապատասխան պատասխանատվության ենթարկվեն, որ մյուսներին դաս լինի, որպեսզի հաջորդ անգամ որեւէ մեկը նման բան անելուց առաջ մտածի եւ հիշի, որ կարող է պատժվել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան