«Ես հաղթեցի, բայց թուրքերը չէին ընդունում...». ԱՇԽԱՐՀԻ ՈՒԹԱԿԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ԻՆՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել անվանի բազկամարտիկ, Բազկամարտի Աշխարհի ութակի, Եվրոպայի իննակի, Հայաստանի բազմակի չեմպիոն, Աշխարհի գավաթի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Աշոտ ։Ինչպիսի տարի էր 2023 թվականը քեզ համար։

- Ինձ համար շատ լավ մարզական տարի էր անցած տարին։ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Բազկամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ, հաղթահարելով Բազկամարտի առաջնության կազմակերպիչների մեջ գտնվող թուրք պաշտոնյաների անարդար որոշումները և թուրք մրցակցի հանդեպ տանելով ջախջախիչ հաղթանակ, դարձա Բազկամարտի Եվրոպայի իննակի չեմպիոն ու շատ հպարտ եմ։ Այդ մրցաշարի ժամանակ մրցել եմ 8 ազգերի ներկայացուցիչների հետ իտալացի, հետո ֆրանսիացի, գերմանացի, լիտվացի, վրացի, սլովակ, շվեդ ու եզրափակչում թուրք։ Հարկ է նշել, որ ադրբեջանցի մարզիկ էլ պիտի լիներ ինձ մրցակից, բայց նա իմանալով, որ ես 65 կգ քաշային կարգում եմ հանդես գալու, միանգամից հրաժարվեց մրցել ինձ հետ ու փոխեց իր քաշային կարգը։ Ամենաբարդը եզրափակիչն էր, թուրք մարզիկի դեմ էի պայքարում։ Ես հաղթեցի, բայց թուրքերը չէին ընդունում ու այդպես բողոքարկեցին։ Երկրորդ անգամ էլ մրցեցինք, կրկին ես հաղթեցի, ապացուցեցի, որ ես եմ ուժեղը, այդպես դարձա Եվրոպայի իննակի չեմպիոն ։Բնական է, երբ իմանում ես, որ մրցակիցդ թուրք է լինելու, պատասխանատվությունը կրկնակի է լինում, քանի որ մեզ համար թշնամի երկրից է։ Պայքարը ավելի թեժացավ, երբ մրցում էի թուրք բազկամարտիկի հետ։ Տրամադրվեցի ու հաղթեցի։ Հաղթանակս նվիրեցի իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։

-Աշոտ, կարող ես պատմել քո մարզական կարիերայում գրանցված հիշարժան մրցելույթի մասին։

- 2022 թվականի մայիս ամիսն էր, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը հաղթեցի ազգությամբ ադրբեջանցի ու թուրք հակառակորդներիս, 8-րդ անգամ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն։

- Աշոտ, բավականին հարուստ մարզական ճանապարհ ես անցել, երբ ես սկսել զբաղվել սպորտով։

- Պրոֆեսիոնալ սպորտով սկսել եմ զբաղվել 2010 թվականից։ Մասնակցել եմ Բազկամարտի բազմաթիվ մրցաշարերի, գրավել ամենաբարձր հորիզոնականները, ծածանել Հայոց եռագույն դրոշը աշխարհի տարբեր երկրներում։ Բացի Եվրոպայի ոսկե մեդալներից, նաև 2011,2013, 2014,2015, 2019 և 2021թթ. Աշխարհի առաջնություններում գրավել եմ առաջին հորիզոնականը, իսկ 2019-ին նվաճել նաև Աշխարհի ոսկե գավաթը, ապա երկրորդ Աշխարհի գավաթը, կրկնակի չեմպիոն եմ դարձել։

- Իսկ այս տարվա ծրագրերի մասին ինչ կասես։

- Այժմ մասնակցում ենք ուսումնամարզական հավաքների, որպեսզի մայիսին մասնակցենք Եվրոպայի առաջնությանը։ Տարվա ընթացքում կլինեն նաև այլ միջազգային մրցաշարեր։

- Աշոտ, կարող ենք ասել, որ մեր երկրում զարգացած մարզաձև է համարվում Բազկամարտը։

- Իհարկե, բավականին շատ զարգացած է մեր երկրում բազկամարտը, ես կասեի օր օրի ու ժամ առ ժամ է զարգանում։ Ափսոս, Օլիմպիական մարզաձև չէ, բայց առաջընթաց կա այս առումով, որ շուտով հնարավոր է լինի օլիմպիական։ Նշեմ, որ Բազկամարտի ֆեդերացիայի նախագահը Արսեն Գաբրիելյանը, ջանք ու եռանդ չի խնայում այս մարզաձևը մեր երկրում մասսայականացնելու, զարգացնելու համար։ Մեզ միշտ աջակցում է ՀԱՕԿ-ը։

- Շնորհակալություն, Աշոտ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում