ՀՐԱՏԱՊ. Վահագն Չախալյանը պահանջագիր ներկայացրեց ԱԱԾ-ին

Տեսանյութեր

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ պահանջագիր է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով հանցագործությունների դեմ պայքարի գործառույթների շրջանակներում պարզել Երեւանի Արաբկիր համայնքում գտնվող «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանն անարգած Սամվել Շիրինյանի կապերը Ադրբեջանի կամ Թուրքիայի հանրապետության հատուկ ծառայությունների, Հայաստանում գործող քաղաքական ուժերի հետ, ինչպես նաեւ նրա իրական շարժառիթները:

Վ. Չախալյանը նաեւ պահանջել է դեպքի առթիվ նախաձեռնել քրեական վարույթ եւ Ս. Շիրինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն եւ թշնամանք հրահրելուն ուղղված հրապարակային կոչեր):

«Այդ իբրեւ վրդովված քաղաքացու վերաբերյալ ինձ մոտ հիմնավոր կասկած առաջացավ հենց առաջին պահից, որովհետեւ նրան երբեւիցե որեւիցե մի հայկական պահանջատիրական ակցիայի ժամանակ չեմ տեսել: Եթե նա լիներ պայքարող, հայրենասեր մեկը եւ ինչ-որ մի վրդովված արարք աներ, ինձ մոտ գուցե կասկած չառաջանար, բայց քանի որ այդ անձնավորությունը բացարձակապես անծանոթ էր, ինձ մոտ հիմնավոր կասկած առաջացավ, որ նրա շարժառիթները կարող են այլ լինել», - այսպես բացատրեց Վ. Չախալյանը, թե ինչու է դիմել հենց ԱԱԾ-ին: Նա հույս հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանն ընթացք կտա իր պահանջագրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում