«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023-ին աճել է 9.4 տոկոսով

Տնտեսություն

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող՝ ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

 երկայացված ցուցանիշներից հետևում է, որ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը: Ընդ որում՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 9.5, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 19.8 տոկոս:  

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2023-ի հունվար-դեկտեմբերին 4.1 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 783 214.8 մլն դրամ: Դեկտեմբերին այն 20 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 11.6 տոկոսով:

2023-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0.3 տոկոսով՝ կազմելով 948 040.1 մլն դրամ:

Շինարարության ծավալը նախորդ տարվա 12 ամիսներին 14.8 տոկոսով գերազանցել է 2022-ի ցուցանիշը՝ կազմելով 619 միլիոն 686 հազար դրամ: Դեկտեմբերին անցյալ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 11.5, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 70.1 տոկոս:

Ներքին առևտրի շրջանառությունը 2023-ին 25.7 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից՝ կազմելով 5 492 384.2 մլն դրամ: Դեկտեմբերին այն 35.9 տոկոսով գերազանցել է 2022-ի նույն ամսվա ցուցանիշը, իսկ 2023-ի նոյեմբերի ցուցանիշը գերազանցվել է 25.7 տոկոսով:

2023-ին մատուցված ծառայությունների ծավալն (առանց առևտրի) 10.3 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 3 025 912.2 մլն դրամ: 2022-ի դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 3.4, իսկ 2023-ի նոյեմբերի համեմատ՝ 10 տոկոս:

Սպառողական գների ինդեքսը մեկ տարում աճել է 2 տոկոսով: Դեկտեմբերին այն 0.6 տոկոսով ցածր է եղել 2022-ի նույն ամսվա ցուցանիշից, սակայն 0.9 տոկոսով բարձր էր, քան նոյեմբերին:

2023-ին արդյունաբերական արտադրանքի գները 1.5 տոկոսով բարձր են եղել նախորդ տարվա ցուցանիշից:

2023-ին Հայաստանում արտադրվել է 8 845.1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրությունը 12 տոկոսով գերազանցել է նոյեմբերի ցուցանիշը: Նշվում է, որ 2023-ին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները, որոնք համադրելի չեն նախորդ տարվա նույնանուն ցուցանիշների հետ: Ըստ այդմ, 1 տարվա կտրվածքով համեմատություն չի ներկայացվել:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ին նախորդ տարվա համեմատ աճել է 14.6 տոկոսով: Դեկտեմբերին անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցվել է 7.8, իսկ այս տարվա նոյեմբերինը՝ 21.6 տոկոսով:

 

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության