Մեր տարածքի վրա պետություն ենք կառուցել` մեր զավակների արյան գնով, որը հիմա անարգվում է. Ղազարյան

Ներքաղաքական

Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի կապակցությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված պաշտոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա եւ ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Անդրադառնալով վերոնշյալին` Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ հիշեցնում է, որ Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչվել է Անկախության Հռչակագրով ստեղծված պետության սահմաններով՝ Հայաստան եւ Արցախ: Նա ընդգծեց, որ այդ պետությունն է կոչվում Հայաստանի Հանրապետություն, ինչը միջազգայնորեն ճանաչվել է:

— Կարո՞ղ է ասել միջազգային կազմակերպության որեւէ մի անուն, որը Հայաստանի տարածք է սահմանել, եւ որն է այդ տարածքը: Միջազգայնորեն Հայաստանը Անկախության հռչակագրով ասում է, որ Հայաստանի գերագույն խորհուրդը Արցախի հետ վերամիավորման հիման վրա ստեղծում է մի պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն: Քանի այդ տարածքը միջազգային պայմանագրերով հստակեցված չէ, այդ պետության սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է եղել քո զինվորը, եւ որը եղել է քո իրավազորության ներքո: Միջազգային ոչ մի կազմակերպություն ու երկիր, բացի Ադրբեջանից, Թուրքիայից ու Պակիստանից,  մեր երկրի նկատմամբ սանկցիա չի կիրառել, չի ասել, թե ուրիշ երկրի տարածք ես օկուպացրել, դա քո երկրի տարածքը չէ: Սա է մեր երկիրը: Երբ հիմա ասում է` «ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ», չի նշանակում, որ ինքն է հանրապետությունը ստեղծել. այն ստեղծվել է Անկախության հռչակագրով, որտեղ գրված է, թե որն է Հայաստանի Հանրապետությունը:

— Փաշինյանը նաեւ ասում է, որ Հայկական ԽՍՀ տարածքը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Ավելին` մենք պետք է հստակ ու աներկբա արձանագրենք, որ որեւէ այլ տարածքի նկատմամբ որեւէ հավակնություն չունենք եւ չենք ունենալու, ինչը պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական դիրքը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ո՞վ է իրեն այդպիսի բան ասել: Մենք երբեք որեւէ երկրի տարածքի վրա հավակնություն չենք էլ ունեցել: Արցախը, որ Հայաստան է եղել, նա մտածում է, որ մենք տարածքի հավակնությո՞ւն ենք ունեցել: Մենք մեր տարածքի վրա պետություն ենք կառուցել, շենացրել ենք այդ երկիրը` մեր ժողովրդի զավակների նվիրական արյան գնով, որը հիմա անարգվում է:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը