Հերթը հասավ Անի Կարապետյանին. դատական նիստը` փետրվարի 1-ին
ՆերքաղաքականԵրեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ք. Երեւան, Արշակունյաց պողոտա 24/1) փետրվարի 1-ին տեղի կունենա քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ դեմ հարուցված քրեական գործի դատական նիստը: Գործը մակագրվել է դատավոր Ժորա Չիչոյանին:
Հիշեցնենք, որ Ա. Կարապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ մեղադրելով ՀՀ Քր. օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ ատելության քարոզ:
Ըստ Քննչական կոմիտեի հայտարարության, կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերեւույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=274992&l=am/

