Մխիթարյանը տակտիկական ինտելեկտի, տեխնիկական կարգի ու փորձի համադրումն է.Իտալացի լրագրող
Սպորտ
«Մխիթարյանը տակտիկական ինտելեկտի, տեխնիկական կարգի ու փորձի համադրումն է»,-այսօիսի կարծիք է հայտնել իտալական Corriere dello Sport-ի լրագրող Ալեսանդրո Բարբանոն։
«Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում։ Հայ ֆուտբոլիստը մյուսներից մեկ ակնթարթ ավելի արագ է տեսնում իրավիճակը, գնդակի ուղղությունը։ Երբ նա այդ բնազդն օգտագործում է սեփական տուգանային հրապարակում, կարող է պաշտպանությանը հանել հարվածի տակից, ինչպես նաև օգնել թիմին սկսել գրոհ։ Խեղճ «Ռոմա», որը թույլ տվեց նրան հեռանալ»,- իտալացի լրագրողի խոսքը մեջբերում է fcinter1908.it-ը։
https://iravunk.com/sim/?p=274990&l=am/