Ով է հովանավորում հանցագործին` Քյարամյա՞նը, թե՞ Վարդապետյանը. Արիանա Հովսեփյան

Ներքաղաքական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ հունվարի 25-ին` գիշերը, Երեւանի Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ, NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերեւույթ հրկիզման դեպքի առթիվ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը) եւ 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

Նշենք, որ նույն օրը վարույթն իրականացնող մարմին էր ներկայացել ավտոմեքենայի հրկիզման հեղինակը` Մարտին Ամիրխանյանը,  ով այդ մասին նաեւ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում: Իսկ թե ով է նա, «Իրավունք»-ի հետ զրույցում ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ փակագծեր էր բացել:

«Նա իմ մտերիմ ընկերուհու ամուսինն է: Նրանք ամուսնալուծության շեմին են գտնվում՝ կնոջը սպանության սպառնալիքների, երեխաներին տանից դուրս հանելու եւ փողոցում թողնելու պատճառով: Ես օգնել եմ իմ մտերիմ ընկերուհուն եւ տեսնելով, որ ես իր կնոջն եմ սատարում, ինձ եւս սպանության սպառնալիքներ էր ուղղում: Ասում էր՝ «երկուսիդ էլ սպանելու եմ, ես կորցնելու ոչ մի բան չունեմ, 10 տարի ինձ վրա սռոկ եմ վերցնելու»: Փաստացի նա խաղում է իր կնոջ անվան հետ, չի մտածում երեխաների մասին, գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, բայց բոլորի մոտ ներկայանում է որպես «լավ տղա», - ասել էր Ա. Հովսեփյանը:

Ինչ փուլում է նախաձեռնված քրեական վարույթը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ:

«Անձը եկել եւ ներկայացել է, քննչական անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարվել են: Այս պահին նա արգելանքից ազատված է: Նախաքննությունը շարունակվում է, փորձաքննություն է նշանակված, սպասում ենք եզրակացությանը»,- նշեց Աբրահամյանը:

Մեր ճշտող հարցին, թե այս գործով որեւէ ձերբակալված անձ չկա՞,  ինչո՞ւ է արգելանքից ազատվել անձը, եթե ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը հավելեց. «Ոչ, այս պահին ձերբակալված չկա: Ի՞նչ կապ ունի ինքնախոստովանական ցուցմունքը: Ձեր ասածը կալանքի հիմքերի հետ ոչ մի առնչություն չունի»:

Վերոնշյալի հետ կապված «Իրավունք»-ը մեկ անգամ եւս դիմեց գործով տուժող ճանաչված NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ:

Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ այս պահին արգելանքից ազատված է Ձեր ավտոմեքենան հրկիզողը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ավելին ասեմ` բոլորս էլ տեսել ենք, որ նա սոցիալական ցանցում ակտիվություն է ցուցաբերում եւ ցինիկ պահվածք դրսեւորում, քեֆերի մեջ է, ասես, թքած ունի քրեական վարույթի վրա: Ընդ որում` նկատել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները սատարում են իրեն: Այո՛, «սրտաճմլիկ» մեկնաբանություններով կանգնած են հանցագործի կողքին, ինչ է թե ես քննադատում եմ Ռոբերտ Քոչարյանին: Ինչ վերաբերում է նրան, որ Մարտին Ամիրխանյանը արգելանքից ազատված է, այստեղ հարց է առաջանում` ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հիմնա՞րկն է հանցագործ մեծացնում, թե՞ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հիմնարկը:

Ի՞նչ նկատի ունեք:

— Եթե քննչական մարմինը չի ձերբակալել տվյալ անձին, իսկ հսկող դատախազը ինչո՞ւ չի վերահսկել: Դատախազությունը հրճվանքի մե՞ջ է, Աննա Վարդապետյանն էլ ուրախացե՞լ է, որ իշխանության ամենասուր քննադատողի մեքենան վառվել է: Ինչո՞ւ հանցագործին չեն ձերբակալել, երբ վերջինս ներկայացել է եւ ասել, թե` այո՛, արել եմ, լավ եմ արել… Ես չեմ թողել իր կնոջը սպանի, որ հիմա ասի` լավ եմ արե՞լ: Հաղորդում եմ տվել հանցագործության եւ իմ դեմ ուղղված սպառնալիքների մասին, մեքենաս փաստ է, որ վառել է, կինը հաղորդում տվել է, որ դանակ է քաշել իր վրա եւ հանել է տանից դուրս, մինչեւ այս պահը Մարտինի ընկերները գրեթե սպառնալիքներ են գրում կնոջը եւ վախեցնում,  թե ոչինչ մի արա, նա ազատության մեջ է: Ուզում եմ հասկանալ այսքանից հետո նման կերպ վարվելով` Աննա Վարդապետյանն Աննա Հակոբյանի աչքն է ուզում մտնի՞, թե՞ Արգիշտի Քյարամյանն է ուզում Նիկոլ Փաշինյանի աչքը մտնի: Նիկոլը` Աննայի հետ միասին դրա համար սրանց պետք է պարգեւատրի՞: Ո՞վ է այստեղ մեղավոր` դատախազությո՞ւնը, թե՞ քննչական մարմինը:

Ի՞նչ եք պատրաստվում անել ստեղծված իրավիճակում:

— Թող իմանան, որ ես մինչեւ վերջ գնալու եմ: Մարտին Ամիրխանյանը պետք է դատվի: Իրեն բերդում ընդունելու են, ոչ ոք սա չի մարսելու: Սա՞ է իրենց դարձրած ժողովրդավար երկիրը, երբ հանցագործներին բաց են թողնում: Ո՞ւմ հրահանգով` Աննա Վարդապետյանի՞, թե՞ Արգիշտի Քյարամյանի: Աննա Վարդապետյա՞նն է ավտոմեքենայի փողը տալու, թե՞ Արգիշտի Քյարամյանը: Զգուշացնում եմ դատախազությանը, վերահսկող դատախազին` ես լակոտ չեմ, ոչ էլ օդից ընկած «подарок», եթե մինչեւ հիմա հարգել եմ իրավապահ համակարգին, այնպես չէ, որ մենք ինֆորմացիաներ չունենք: Այլեւս այլ ձեւ կտրամադրվեմ իրավապահ համակարգի նկատմամբ, իրենց ժամանակը գնաց, էլի եմ ասում` հանցագործը պետք է կալանավորվի՛: Խելքները թող գլուխները հավաքեն: Պատրաստվեք մեծ անակնկալների:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)