Եթե անձը հասարակական վայրում ոգելից խմիչք է օգտագործում կամ ոչ սթափ վիճակում է, որևէ զանցանք չի կատարում. Իրավաբան

Իրավական

Իրավաբան Դավիթ Թումասյանը ներկայացրել է հասարակական վայրերում ոգելից խմիչքի օգտագործման իրավական գնահատականը։

Ըստ այդմ.

«Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը հանդիսանում է զանցանք, և նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածում, որի 1-ին մասին համաձայն՝ ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10.000 ՀՀ դրամ):

Նույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այդ զանցանքի քննությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը: Ավելին, այդ գործերը պետք է քննվեն 1 օրվա ընթացքում՝ ըստ դրանց կատարման վայրի կամ ըստ խախտողի բնակության վայրի:

Քննարկվող զանցանքը ներառված է «Հասարակական կարգի դեմ ոտնձգող իրավախախտումներ» վերտառությամբ 13-րդ գլխում, հետևաբար այդ զանցանքի օբյեկտը հասարակական կարգը պաշտպանող հարաբերություններն են, և իրավախախտը դիտավորյալ պետք է ոտնձգի հասարակական կարգի դեմ:

Միևնույն ժամանակ զանցանքի հաստատման համար պարտադիր պետք է հիմնավորվի երկու պայմանների միաժամանակյա առկայությունը՝

1) ոգելից խմիչքներ օգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոսայգիներում, հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում կամ հասարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կ ա մ ոչ սթափ վիճակում հասարակական վայրերում հայտնվելը («կամ» շաղկապով տարանջատված են այլընտրանքային դրսևորման երկու ինքնուրույն եղանակներ, որոնցից մեկնումեկի առկայությունը բավարար է զանցանքի համար),

2) դա պետք է արտահայտվի հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով:

Պայմաններից որևէ մեկի բացակայությունը հանգեցնում է զանցանքի բացակայության: Հետևաբար, եթե անձը փողոցում ոգելից խմիչք է օգտագործում, սակայն դա չի արտահայտվում հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, ապա նրա արարքում չկա զանցակազմ: Հետևաբար, այն անձը, ով լոկ ոգելից խմիչք է օգտագործում հասարակական վայրում կամ հայտնվում է ոչ սթափ վիճակում հասարակական վայրում այդ արարքով որևէ զանցանք չի կատարում: Այդ արարքը կարող է վերաճել զանցանքի միայն այն դեպքում, եթե արտահայտվի հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով:

Վերը նշված կարգավորումը հավասարապես տարածվում է ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ:

Հ.Գ. Խտրականություն դրսևորելը և կամայական մոտեցմամբ օտարերկրյա քաղաքացուն մեղադրելը՝ նրա արարքի մեջ զանցանքի բացակայության դեպքում, անթույլատրելի է»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում